«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 58.
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է: Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, [[Սյունյաց թեմ|Սյունյաց]] և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց [[Արմավիրի թեմ|Արմավիրի]], [[Արագածոտնի թեմ|Արագածոտնի]], [[Կոտայքի թեմ|Կոտայքի]], Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս` [[Հարավային Ռուսաստանի թեմ|Հարավային Ռուսաստանի]] և [[Ուկրաինայի թեմ]]երը:
[[2010]] թ. [[դեկտեմբերի 10]]-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ]] Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը <ref>{{cite book|author=|title=Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014}}</ref>:
== Եկեղեցիներ, մատուռներ ==
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Լոռու մարզում կան 64 կանգուն սրբատեղիներ` 5 վանական համալիր, 37 եկեղեցի, 24 մատուռ:
1996-2013 թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին Լոռու մարզում կառուցվել են նոր 10 եկեղեցիներ, վերանորոգվել և վերակառուցվել են 27 եկեղեցիներ: 2014 թվականին թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում:
 
1996 թվականից մինչև 2010 թվականը թեմի տիրախնամ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրոք Տավուշի մարզում, երբ այն առանձնացավ Գուգարաց թեմից և ձևավորվեց իբրև առանձին թեմ, կառուցվեցին, վերակառուցվեցին և վերանորոգվեցին 21 սրբատեղիներ` 1 վանական համալիր, 12 եկեղեցի, (4 նորակառույց և 8 վերանորոգված և վերակառուցված) 8 մատուռ:
 
== Տես նաև ==