«Պեկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծագումնաբանություն և անուններ: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 78.
'''Պեկին''', [[չինական նշաններ]]ի ստուգաբանությամբ՝ 北 ''հյուսիս'' և 京 ''մայրաքաղաք'', տառացիորեն նշանակում է "Հյուսիսային մայրաքաղաք"։
Վերջին 3,000 տարիների ընթացքումքաղաքը բազմաթիվ անգամ փոխել է իր անունը։ Միայն 1949 թ., երբ [[Չինաստանի կոմունիստական կուսակցություն]]ը քաղաքը դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք, քաղաքին վերադարձվեց իր նախկին Պեկին անունը։
== Քույր և գործընկեր քաղաքներ ==
 
=== Անվանման ծագում ===
Մեր թվարկությունից առաջ [[1027]] թվականին Պեկինը հիշատակվել է [[Ցզի]] անունով: [[608]] թվականին Յան կայսեր հրամանով Հուանհե գետի ջրերն այստեղ են հասցվել ջրանցքով, որը մինչև օրս գործում է և նավարկելի է: [[936]] թվականին քաղաքն անվանվել է Սիցզին, [[937]] թվականից՝ Նանցզին, 12-րդ դարի կեսից՝ Չժունդու կամ Դասին: [[1215]] թվականին քաղաքը նվաճել են մոնղոլները, 13–14-րդ դարերում Դադու կամ մոնղոլական Հանբալըկ անվամբ եղել է մոնղոլական Յուան կայսրության մայրաքաղաքը: [[1368]] թվականից՝ մոնղոլական լծից [[Չինաստան]]ի ազատագրումից հետո, կոչվել է [[Բեյպին]] (խաղաղ հյուսիս): [[1421]] թվականին, դառնալով չինական Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ Պեկին անվանումը): [[1644]] թվականին Պեկինը գրավել են ապստամբած գյուղացիները, ապա՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնել են Ցին թագավորական հարստությունը:
 
== Քույր և գործընկեր քաղաքներ ==
Պեկինը աշխարհով մեկ ունի բազմաթիվ քույր և եղբայրացած քաղաքներ, դրանցից շատերը մայրաքաղաքներ են իրենց երկրներում։
 
== Չինական Հանրապետության հռչակում ==
[[1912]] թվականին՝ Սինհայի բուրժուական հեղափոխության ժամանակ, Պեկինը հռչակվել է Չինական Հանրապետության մայրաքաղաք: [[1937]] թվականին քաղաքը զավթել են ճապոնացիները: Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության օգնությամբ [[1945]] թվականին Կվանտունյան բանակն այնտեղից դուրս մղելուց հետո 3,5 տարի եղել է Գոմինդանի (Ազգային ժողովրդական կուսակցություն) իշխանության տակ: [[1949]] թվականի հունվարի 31-ին Չինաստանի բանակն ազատագրել է քաղաքը և հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)՝ Պեկին մայրաքաղաքով:
 
== Տրանսպորտ ==
Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու [[Շանհայ]]ից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ: Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն ([[1970]] թվականից): Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին:
 
== Կրթություն ==
Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը ([[1898]] թվական), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, [[աստղադիտարան]]ը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ:
 
== Մշակույթ ==
Չինական [[օպերա]]յին արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն [[երգ]]ի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու [[ակրոբատիկա]]յի բեմական գործողությունների համադրություն է:
 
== Ճարտարապետություն ==
Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից: Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (15-րդ դարի 1-ին կես): Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը ([[1420]] թվական, վերակառուցվել է [[1544]] թվականին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ: Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը ([[1420]]–[[1530]] թվականներին, վերակառուցվել է 18–19-րդ դարերում):
[[1949]] թվականին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը, ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր:
Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը:
<ref>
{{cite web
Տող 191 ⟶ 212՝
|}
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեկին» էջից