«Աբդուլ Համիդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 14.
 
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ [[Անգլիա]]ն զավթեց [[Կիպրոս]]ն ու [[Եգիպտոս]]ը, [[Ֆրանսիա]]ն՝ [[Թունիս]]ը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի]] հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, [[Ռուսաստան]]ին անցան [[Կարս]]ը, [[Արդահան]]ն ու [[Բաթում]]ը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել [[Թրակիա]]յում, [[Մակեդոնիա]]յում, [[Ալբանիա]]յում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում ([[Սան Ստեֆանոյի պայմանագիր]] և [[Բեռլինի կոնգրես]])։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով [[Օսմանյան կայսրություն]]ում բնաջնջեց ավելի քան 300 հազար [[հայ]] ([[Հայկական կոտորածներ (1895-96)]])։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին [[երիտթուրքեր]]ի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876-ի սահմանադրությունը։ Սակայն, [[1909]]-ի [[մարտի 31]]-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, [[ապրիլի 28]]-ին գահազրկվեց և բանտարկվեց [[Սալոնիկ]]ում, ապա փոխադրվեց [[Ստամբուլ]], իսկ 1918-ին՝ Մանիսա (Արևմտյան [[Փոքր Ասիա]]), ուր և մահացավ։
 
Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. [[1876]] թվականի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը: Սակայն [[1878]] թվականին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմաոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաստատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասարություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը: [[1890]]-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է: Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. [[Անգլիա]]ն գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը: [[1877]]–[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թվական) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում: Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել [[1894]]–[[1896]] թվականներին բնաջնջվել է ավելի քան 300 հզ. մարդ: Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր: Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով` «համիդիե»: Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը: Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թվականն) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է [[1876]] թվականի սահմանադրությունը, սակայն 1909 թվականի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ [[ապրիլի 28]]-ին, գահազրկվել է և աքսորվել:
 
{{ՀՍՀ}}