«Լեռնագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
 
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Այդ ժամանակից սկսած՝ բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը։ Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը։
 
== Ալպինիզմը` մարզաձև ==
Ալպինիզմը [[մարզաձև]] է, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը: Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական` լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնային օդերևութաբանական կայաններ կազմակերպելու նպատակ: Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է [[1786]] թվական, երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ): Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է [[1829]] թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ): [[1845]] թվականի [[հուլիսի 29]]-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ: [[1896]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին Արարատը նվաճել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները: [[1935]] թվականին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ):
 
== 1951 թվականից հետո ==
[[1951]] թվականին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ [[1960]] թվականից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան: Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել [[ԽՍՀՄ]] սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը ([[ԽՍՀՄ]] եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը: [[1991]] թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ [[Արարատ լեռ]]ան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը: Այդ ժամանակից սկսած` բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը: Առավել նշանավոր էր [[2007]] թվականի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը:
 
== Պատկերներ ==