«Անտիգուա և Բարբուդա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
'''Անտիգուա և Բարբուդան''' ([[անգլերեն]]՝ Antigua and Barbuda, թարգ. [[իսպաներեն]]ից՝ «հին և մեծամորուք») պետություն է համանուն և [[Ռեդոնդա]] կղզիների վրա, [[Փոքր Անթիլյան կղզիներ]]ի խմբում ([[Կարիբյան ծով]])։ Բնակչությունը հիմնականում [[սևամորթներ]] են։
 
Այս պետությունը գտնվում է [[Վեստ Ինդիա]]յում՝ [[Փոքր Անտիլյան կղզիներ]]ի խմբում: Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ [[Անտիգուա]], [[Բարբուդա]] և [[Ռեդոնդա]]: Անտիգուան հայտնաբերել է Ք. [[Կոլումբոս Քրիստոֆոր|Կոլումբոս]]ը [[1493]] թվականին: Այն ամենամեծն է (280 կմ<sup>2</sup>), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով: Բարբուդան (160 կմ<sup>2</sup>) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ: [[1493]] թվականից եղել է Իսպանիայի, 1632 թվականից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն ձեռք է բերել [[1981]] թվականի նոյեմբերին: Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են նեգր ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը: Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ: Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը:
 
{{ՎՊԵ|Antigua and Barbuda‎‎|Անտիգուա և Բարբուդա}}
13 325

edits