«Դելյանովներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դելյանովներ''' , հայկական ծագումով ռուսական ազնվականական (1888 թվականից՝ կո...»:
(Տարբերություն չկա)

06:24, 20 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դելյանովներ , հայկական ծագումով ռուսական ազնվականական (1888 թվականից՝ կոմսի տիտղոսով) տուն։ Նախնիները եղել են գուղայեցի վաճառականներ, որոնք18-րդ դարի սկզբներին Պարսկաստանից գաղթել են Ռուսաստան և բնակություն հաստատել Աստրախանում։ Նույն դարի կեսերին Հարություն Դալլաքյանը տեղափոխվել է Պետերբուրգ, ստացել ազնվականի կոչում։ 18-րդ դարի վերջին Դելյանովների մի ճյուղը հաստատվել է Կ․ Պոլսում, այնտեղից անցել Վալախիա, ապա՝ Բեսարաբիա։ Դելյանովները տոհմանունը գրանցվել է Կալուգայի և Բեսարաբիայի նահանգների տոհմամատյաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։