«Պողպատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Պողպատը''' [[երկաթ]]ի համաձուլվածք է [[ածխածին|ածխածնի]] հետ: Պողպատը պարունակում է 2,14%-ից ոչ ավել ածխածին (ածխածնի ավելի մեծ պարունակության դեպքում ստացվում է [[թուջ]]): Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն:
 
== Կիրառությունը ==
 
Լայնորեն կիրառվում է ամենատարբեր բնագավառներում`
* 20-դ դարի 30-ական թվականներից [[Նյու-Յորք]]ի երկնաքերների կմախքների կոնստրուկցիաներ ստանալու համար սկսել են կիրառվել պողպատե շինվածքներ` փոխարինելով երկաթբետոնին: Երկաթբետոնե կոնստրուկցիաների համեմատ հիմնական առավելությունն այն է, որ միեւնույն կրողունակության դեպքում պողպատե կոնստրուկցիաները գրավում են շատ ավելի քիչ տարածություն:
* Պողպատից են պատրաստվում էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հեռուստաաաշտարակներ եւ այլ տեսակի աշտարակներ:
* Կիրառվում է ճոպանների արտադրության համար, որոնք օգտագործվում են [[կամուրջ]]ների եւ ճոպանուղիների կառուցման ժամանակ:
* Շինարարական կոնստրուկցիաներում օգտագործելու համար պատրաստվում են պողպատե պրոֆիլային շինվածքներ` շվելերներ, երկտավրներ, անկյունակներ եւ այլն:
* Ջրագծերի համար օգտագործվող խողովակների պատրաստման համար մինչեւ վերջին ժամանակներս որպես նյութ կիրառվում էին միայն պողպատ եւ թուջ: Ներկայումս, հիմնականում փոքր տրամագծի խողովակներ արտադրելու համար կիրառվում են պլաստիկ զանգվածներ:
== Դասակարգումը ==
Ըստ քիմիական կազմի պողպատները լինում են ածխածնային եւ լեգիրացված: Ըստ ածխածնի պարունակության դասակարգման, լինում են ցածր ածխածնային (С-ն մինչեւ 0,25%), միջին ածխածնային (С-ն 0,25÷0,6%) եւ բարձր ածխածնային (С-ն 0,6—2%): <br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պողպատ» էջից