«Հորացիո Նելսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Նելսոն Հորացիո''' ([[սեպտեմբերի 29]], [[1758]] - [[հոկտեմբերի 21]], [[1805]]), [[Անգլիա|անգլիացի]] ծովակալ, 1801 թվականին դերկոմս և փոխծովակալ:
 
== Կյանք ==
[[12]] տարեկանից եղել է [[նավատորմ]]ում։ [[1777]] թվականին ստացել է սպայական աստիճան։ Աչքի է ընկել խիզախությամբ։ [[1794]] թվականի [[հուլիս]]ին Կալվիի ճակատամարտում կորցրել է աջ [[աչք]]ը, [[1799]] թվականին Սանտա-Կրուսի ճակատամարտում՝ աջ [[ձեռք]]ը։ Որպես նավախմբի հրամանատար [[1798]] թվականին Աբուքիրի մոտ Նելսոնը ջախջախել է [[ֆրանսիական]] նավատորմը և [[Նապոլեոն Բոնապարտ]]ի բանակը մեկուսացրել [[Եգիպտոս]]ում։ [[1798]]—[[1800]] թվականներին գտնվել է [[Նեապոլ]]ում, որտեղից [[1799]] թվականին վտարել է ֆրանսիացիներին և Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ 4-րդին վերականգնել գահին։ Դաժան հաշվեհարդար է տեսել ֆրանսիական գերիների ու [[Իտալիա|իտալ]]ական հանրապետականների հետ։ [[1805]] թվականին Տբաֆալգարի ճակատամարտում անգլիական նավատորմը Նելսոնի հրամանատարությամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս-իսպանական նավատորմի դեմ։ Այդ ճակատամարտում Նելսոնը մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Նելսոնը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջիններից էր անգլիական նավատորմում, որ գծային տակտիկայի փոխարեն համարձակորեն կիրառել է ծովամարտ մղելու խուսավարելու տակտիկա։ Նելսոնի գործունեությունը զգալիորեն նպաստել է [[Մեծ Բրիտանիա]]յի ծովային հզորության աճին և անգլիական բուրժուազիայի գաղութատիրական գերիշխանության համար պայքարին։