«Ֆրանսուա Ռաբլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
 
Պապը եղել է ունևոր գյուղացի և զբաղվել է խաղողագործությամբ, իսկ հայրը՝ Անտուան Ռաբլեն, զբաղվել է իրավաբանությամբ։ Ռաբլեն նախնական կրթությունը ստացել է հոգևոր դպրոցում, սկզբում Սևիլիայի աբբայությունում, հետագայում սովորել է Անժերի մոտ գտնվող Բոմետ վանքի դպրոցում։ Սովորել է լատիներեն, ուսումնասիրել է նաև հունարեն և իտալերեն լեզուները։
 
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն: 1525 թվականին հեռացել է միաբանությունից: Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն: [[1532]] թվականին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը: [[1537]] թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում: Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում. եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը: [[1532]] թվականին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, [[1533]] թվականին՝ 2-րդ, [[1534]] թվականին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թվականին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, [[1552]] թվականին՝ 4-րդ մասերը: 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է: Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար: [[1564]] թվականին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը: Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը: Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը: Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ, անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով: Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ: Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական: Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն: Ռաբլեն անդրադարձել է նաև [[Արտավազդ Բ]]-ի ճակատագրին, [[Հռոմ]]ում [[Տրդատ թագավոր]]ի շքեղ ընդունելությանը և այլն:
 
== Ծանոթագրություններ ==