«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
Հետազոտության համար ստեղծվեցին չորս փորձարարական իրավիճակներ: Ֆրուստրացիոն գրգռիչի դերը կատարում էր փորձարկողի օգնականը: Առաջին իրավիճակում փորձարկողները կարող էին արտահայտել իրենց զայրույթը, օգնականին հարվածելով էլեկտրական հոսանքով: Երկրորդ դեպքում հետազոտվողները կարող էին խնդրել փորձարկողին պատժել օգնականին: Երրորդ դեպքում հետազոտվողներին արգելվում էր արտահայտել իրենց զայրույթը: Չորրորդ դեպքում հետազոտվող իրավիճակը ընդհանրապես չէր պարունակում ֆրուստրացիոն պայմաններ, որոնք կարող էին լինել զայրույթի պատճառ և փորձարկվողներին խնդրում էին լրացնել ինչ-որ ֆորմուլյար:
Հետազոտվողների հաշվետվությունները ցույց են տվել, որ նրանք ավելի բարձր են գնահատում զայրույթի զգացումը ֆրուստրացիոն իրավիճակում, քան երբ ֆրուստրացիոն գործոն չկա: Հետազոտվողների մոտ ֆրուստրացիոն իրավիճակում դիաստոլիկ ճնշումը ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբի հետազոտվողների մոտ: Երկրորդ խմբի հետազոտվոների դիաստոլիկ ճնշումը ֆրուստրացիոն պայմաններին միջնորդավորված ռեակցիայից հետո իջել է համարյա այն ցուցանիշների, ինչ երրորդ խմբի մոտ: Ֆրուստրացիոն իրավիճակում հետազոտվողների դիաստոլիկ ճնշման բարձր ցուցանիշները մեղքի սանդղակի համաձայն , և այն հետազոտվողների մոտ , ում մոտ ցույց են տրվել ցածր ցուցանիշները, բարձրացել են հավասար չափով: Սակայն [[դիաստոլիկ ճնշում|դիաստոլիկ ճնշման]] նվազումը [[ֆրուստրացիա|ֆրուստրացիոն]] գործոնի ագրեսիվ ռեակցիայից հետո հետազոտվողների մոտ, որոնք ունեին բարձր ցուցանիշներ մեղքի անդղակով այնքան հստակ չէր, քան այն հետազոտվողների մոտ, որոնք ցույց էին տվել ցածր արդյունքներ՝ մեղքի սանդղակով: Բայց այն իրավիճակներում, երբ թույլատրվել էր միայն միջնորդավորված ռեակցիա ֆրուստրացիոն գործոնի վրա այն հետազոտողների մոտ, որոնք ցույց են տվել բարձր ցուցանիշներ մեղքի սանդղակով դիաստոլիկ ճնշումը ոչ թե իջել է, այլ մի քիչ բարձրացել: Այս հետաքրքրիր փորձը թույլ է տալիս առավել խորությամբ հասկանալու մեղքի հույզը, մանավանդ այն դեպքում, երբ մեղքը կապված է զայրույթի զգացողության և զայրույթի զգացումի ագրեսիվ ռեակցիայի հետ: Փորձը իր հաջորդականությամբ ցույց է տալիս, որ իր ագրեսիվ պահվածքի համար մեղքի զգացումի արտահայտությունը սերտ կապված է ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում այդ արարքները և դրանց համար անհանգստությունը: Օրինակ, այն հետազոտվողների մոտ ովքեր [[զայրույթ]] էին զգում իրենց արարքների համար, դիտվում էին անհանգստության հստակ ֆիզիոլոգիական ինդիկատորներ այն բանից հետո, երբ նրանք իրենց զայրույթը արտահայտում էին [[ֆիզիկական ագրեսիա|ֆիզիկական ագրեսիայի]] ձևով: Եվ հակառակը, այն հետազոտվողները ովքեր իրենց ագրեսիայի համար մեղք չէին զգում, որոնց ագրեսիվ պահվածքը բնութագրվում է ՙՙակն ընդ ակն, ատամն ընդ ատամանՙՙ սկզունքով, ագրեսիվ պահվածքը նրանց հանգստացրել է և դիաստոլիկ ճնշումը իջել է, բոլոր ֆիզիոլոգիական պարամետրերը հավասարվել են նորմային: Գամբարոյի հետևությունները իհարկե հետաքրքրական են, սակայն դրանց պետք է վերաբերվել զգուշորեն և պետք է ճշտել, թե որքանով են նրա կողմից կոնկրետ փորձարարական իրավիճակում ստացված արդյունքները համապատասխանում իրական կյանքին:
=== Մեղք և զիջումներիզիջումներ գնալու պատրաստակամություն ===
Ֆրիդմանը, Ուոլինգտոնը և Բլեսը ընդհանրացրին Ֆրիդմանի, Ֆրեյզի, Ուոլիսի , Սադալի, Բրոկի և Բեկերի, Կարլսմիտի և Գրոսսի աշխատանքները: Հեղինակների կարծիքով հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ասել, որ մեղքի զգացումը բարձրացնում է զիջումների գնալու պատրաստականությունը: Միևնույն ժամանակ հեղինակները հայտարարեցին, որ իրենց հետազոտություններից որոշները ունեն թույլ տեղեր և անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել:
Առաջին հետազոտության ժամանակ փորձարկվողները հայտնվեցին մի իրավիճակում, երբ նրանք նախապես պատկերացում ունեին իրենց սպասվող էքսպերիմենտի մասին: Նրանք կարող էին այդ մասին հայտնել փորձարկողին, կարող էին նաև խաբել: Ապա բոլոր հետազոտվողներին՝ ովքեր ճիշտն էին ասել և ովքեր ստել էին խնդրեցին մասնակցել այլ էքսպերիմենտի, որը ուներ կա՛մ տհաճ, կա՛մ էլ նեյտրալ բնույթ: Պարզվել էր, որ այս էքսպերիմետին առավել հեշտ համաձայնել էին մասնակցել այն մասնակիցները, ովքեր ստել էին: Ընդ որում տհաճ կամ նեյտրալ բնույթը ոչ մի ձևով չազդեց հետազոտվողների այդ հարաբերակցության վրա:
Երկրորդ հետազոտության ժամանակ հետազոտվողները նստում էին շարժվող սեղանի շուրջ, որի վրա ինչ-որ ուսանողի կողմից դրված էին բլանկներ, ընդ որում ամեն ինչ դասվորված էր այնպես, որ բլանկները անընդհատ խառնվում էին: Ստուգիչ խումբը նստում էր էր կայուն սեղանի շուրջ, որտեղ իդեալական կարգուկանոն էր: Ապա հետազոտողը խնդրում էր հետազոտվողներին մասնակցել փորձին, որը պետք է անցկացներ կա՛մ այն նույն ուսանողը, ում բլանկները խառնվել էին, կա՛մ էլ լրիվ այլ փորձարկող: Արդյունքում խառնված բլանկների հետազոտվողների 75 տոկոսը համաձայնել է մասնակցել հետագա հետազոտությանը, իսկ մյուս խմբում միայն 39 տոկոսը: Ընդ որում, այն փորձի մեջ, որը պետք է անցկացներ այլ հետազոտող երկու խմբերի հետազոտվողները համաձայնել են մասնակցել ավելի հեշտությամբ: Երկու խմբերի տարբերությունը արտահայտվել է այն ուսանողին օգնելու պատրաստակամության մեջ, ով խառնել էր բլանկները: «Մեղավորների» խմբում 10 մարդուց 9-ը համաձայնել են մասնակել իրենց կողմից «Նեղացված» ուսանողը, իսկ մյուս «Անմեղների» խմբում համաձայնել են միայն 5 մարդ 15-ից:
Երրորդ փորձի ժամանակ հետազոտողները փորձել են պարզել, թե ինչպես է մեղքի զգացումը ազդում նեղացվածի հետ համագործակցության պատրաստակամության վրա: Երրորդ փորձի իրավիճակը նման էր երկրորդ փորձին: Ապա բոլոր փորձարկվողներին խնդրել են մասնակցել էքսպերիմենտի, որը պետք է անցկացներ տուժած ուսանողը: Ընդ որում փորձարկվողների առաջին խմբին ասվել է, որ նրանք պետք է հանդիպեն այն ուսանողի հետ, իսկ մյուս խմբին նշել են,որ փորձին մասնակցեն հեռակա: Ինչպես նախորդ փորձի ժամանակ, տուժած ուսանողին օգնելու մեծ պատրաստակամություն հայտնեցին այն հետազոտվողները, ովքեր մեղավոր էին զգում ուսանողի առաջ: Սակայն երկու խմբի հետազոտվողները հավասարապես պատրաստակամ էին համագործակցելու:
Դժբախտաբար, հետազոտողները չեն իրականացրել մեղքի սուբյեկտիվ զգացման չափումներ, և հետևաբար, չէին կարող գնահատել հետազոտվողների մոտ մեղքի զգացման արտահայտվածությունը: Ըստ փորձի տրամաբանության մեղքի զգացումը ուղեկցում է փորձարկվողի «վատ» արարքին երբ նա ստում է այլ մարդու կամ վնասում նրան: Ինչպես երևում է ստացված արդյունքներից մեղքի նման զգացումը էական ազդեցություն է ունենում նեղացված մարդուն զիջման պատրաստականության վրա, նույնիսկ եթե զիջումը կպահանջի ժամանակի և ուժերի որոշակի ծախսեր: Հետաքրքրիր է, սակայն զարմանալի չէ այն փաստը, որ հետազոտվողները, որոնք մեղավոր են զգում, այնքան էլ հեշտությամբ չեն գնում զիջումների, եթե այդ զիջումները անմիջականորեն կապված են նեղացած մարդու հետ անմիջական փոխհարաբերության հետ: Այդ ֆենոմենը[[ֆենոմեն]]ը կարելի բացատրել նրանով, որ մարդը, ով ունի մեղքի զգացում այլ մարդու առաջ, ձգտում է խուսափել նրա հետ առավել ծանր կոնֆրոնտացիայից:Սակայն անհրաժեշտ է զգուշորեն այս փորձերից հետևություններ անել, և դրանք օգտագործել իրական կյանքում: Չպետք է մոռանալ, որ արհեստականորեն ստեղծված իրավիճակում նեղացած և մեղավոր կողմերը իրար հետ ծանոթ չէին:
 
=== Մեղքի զգացման ունակությունը որպես բնավորության գիծ ===
Մեղքի հույզը որպես այդպիսին կամ հուզական պատտերնը, որն իր մեջ ներառում է այլ հիմնաքարային հույզեր կարելի և անհրաժեշտ է դիտարկել որպես անձնային գիծ կամ անձնային գծերի գծերի միասնություն: Այս դրույթն ապացուցում են են տարբեր ուղղությունների հեղինակների տեսական և [[էմպիրիկ հետազոտություն|էմպիրիկ բազմաթիվ հետազոտություններ:]]