«Հյուսվածքաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «250px|մինի|Նյարդային հյուսվածք '''Հյուսվածքաբանություն''' == Հյուսվածքաբ...»:)
 
=== Համառոտ պատմական ակնարկ ===
Հյուսվածքաբանությունը` հիստոլոգիան (հուն. histos` [[հյուսվածք]], logos` գիտություն) գիտություն է հյուսվածքների մասին, սակայն այն ուսումնասիրում է նաև բջիջը և օրգանների հյուսվածքաբանական կառուցվածքը: Հիստոլոգիա տերմինն առաջարկել է գերմանացի գիտնական Կ. Մեյերը 1819թվականին: Հյուսվածքաբանության խնդիրներն են` բացահայտել հյուսվածքների էվոլյուցիան, օրգանիզմում դրանց զարգացումը (հիստոգենեզ), մասնագիտացված բջիջների փոխազդեցությունը, հյուսվածքային կառույցների վերականգնումը, դրանք կարգավորող մեխանիզմները, որոնք ապահովում են հյուսվածքների ամբողջականությունն ու համատեղ գործունեությունը: Հյուսվածքաբանությունը սերտորեն շաղկապված է բջջաբանության, սաղմնաբանության, անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետ: Առաձնացվում են ընդհանուր և տեղային հյուսվածքաբանություն հասկացությունները:
Ընդհանուր հյուսվածքաբանությունը զբաղվում է հյուսվածքների զարգացման, կազմության և ֆունկցիաների հիմնական սկզբունքների ուսումնասիրությամբ, իսկ տեղային հյուսվածքաբանությունը` պարզաբանում է բազմաբջիջ կենդանիների և մարդու օրգանների կազմի մեջ մտնող հյուսվածքային համալիրների հատկությունները: Հյուսվածքաբանությանը բնորոշ է հետազոտման մանրադիտակային մեթոդը:
312

edits