«Հայկազյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հայկազյան դպրոց''', միջնակարգ, երկսեռ դպրոց: Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազ...»:
(Տարբերություն չկա)

08:32, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Հայկազյան դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց: Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազե Ղազվին թաղամասում՝ արևմտահայ մտավորականներ Միքայել Մարգարյանի, Կարապետ Բազիրկանյանի և Հովսեփ Գասպարյանի նախաձեռնությամբ: Սկզբնական շրջանում գտնվել է եկեղեցու բակում, 1884 թվականին կառուցվել է առանձին շենք: 1903 թվականին մասնաճյուղ է բացվել Հասանաբադ թաղամասում: Մինչև 1906-1907 թվականները եղել է արական, այնուհետե՝ երկսեռ: 1932-1933 թվականներին նախկին նորջուղայեցի, ապա Հնդկաստանի բնակիչ, բարերար Դավիթ Դավթյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է այժմյան «Դավթյան» դպրոցի նոր շենքը, որը 1942 թվականից կոչվել է Քուշեշ-Դավթյան: Դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրակրթական այլ առարկաներ: Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936 թվական) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։