«Օծում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օծում''' , օծություն, Սուրբ Հոգով օծվելը, կնքվելը կամ Սուրբ Հոգու կնիքն իր վրա ընդունելը, որ կատար...»:
 
Տող 5.
Օծումի տեսանելի, զգայելի դրսևորումը կամ նրա առարկայական խորհրդանշանը ներկայումս սուրբ [[Մյուռոն]]ն է: [[Դրոշմ (խորհուրդ)|Մյուռոնօծությունը]] կատարվում է [[Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներ|Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից]] մեկի՝ [[Դրոշմ (խորհուրդ)|Դրոշմի]] արարողության ժամանակ: Հնում, ինչպես նշվում է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]], Օծումի առարկայական խորհրդանիշը սրբազան յուղն էր կամ օծության յուղը՝ ներկայիս Մյուռոնի նախօրինակը: Այն, որպես սրբարար և նվիրագործյալ յուղ, խորհրդանշում էր գալիք Մեսիային, որն իր գալուստից դեռ շատ առաջ կոչվում էր «Օծյալ» (այսինքն՝ Քրիստոս), որի շնորհիվ եղավ Սուրբ Հոգու պարգևը ՝ բուն և ճշմարիտ Օծումը: Այսինքն ՝ Օծյալից եղավ Օծում:
 
=== Օծումի յուղիՅյուղի մասին Ելք գրքում ===
 
 
Հին կտակարանում Օծումի յուղն առաջին անգամ հիշատակվում է Ելք գրքում, երբ Տերը Մովսեսին պատվիրում է, ի թիվս սուրբ խորանին տրվող այլ ընծաների վերցնել նաև «... օծության յուղի ու խնկի համար բաղադրանյութեր» (25.6): Այնուհետև պատվիրում է ոսկեխույրի վրա «Սրբություն Տյառն» փորագիրը տանող Ահարոնին և քահանայագործող ահարոնյան դասին օծել. «... Կ’օծես նրանց, կ’օրհնես ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն» (Ելք 28.41):
Օծումի յուղի բաղադրության, կիրառման և սրբագործ նշանակության մասին առավել մանրամասն խոսվում է Ելք գրքի հետագա գլուխներում (30.22–33, 40.9–13), որոնցից պարզ է դառնում, որ Օծումով սրբացվել են ոչ միայն անձինք, այլև [[խորան]]ը, սպասքը, ողջակեզների սեղանը, ավազանը, Ահարոնի պատմուճանը և այլն:
 
 
=== Օծումի յուղի սխալ գործածումը ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օծում» էջից