«Ջազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
==Ջազի պատմություն==
1920–301920–1930-ական թվականներին, երբ [[Արևմտյան Եվրոպա]]յում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, [[ԱՄՆ]]-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր։ Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար [[Չառլզ Փարկեր]]ի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։ XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին։ Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը։ Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են [[1935]] թվականին։ [[Երևան]]ի [[Մոսկվա կինոթատրոն|«Մոսկվա» կինոթատրոնում]]՝ բացման օրվանից ([[1936]]) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ [[Ռոբերտ Աթայան]]ը, [[1937]] թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ [[1938]] թվականին [[Արտեմի Այվազյան]]ը ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են [[Կոնստանտին Օրբելյան]]ը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ։ [[1956]] թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960–1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների։ [[1954]] թվականին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954–1972 թթվական), Մելիք Մավիսակալյանը (1972–1986 թթվական), 1986 թվականից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը։ 1980-ական թվականներին հանրահայտ էր Դավիթ Ազարյան (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը։ Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը։ Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ։ 1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր։ Դասական ստեղծագործությունների ջազային մշակումներով հանդես է գալիս «Ուլիխանյան հնգյակը», հայտնի էր նաև էթնո-ջազ ուղղության «թայմ Ռիփորթ» («Time Report») հնգյակը՝ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի և կոմպոզիտոր, դաշնակահար Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ։ Մեծ ճանաչում ունի [[Արտո թունջբոյաջյան]]ի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է։ Ջազային խմբեր են գործում նաև Գյումրիում, Կապանում, Իջևանում և այլուր։ 2005 թվականին Արցախում ստեղծվել է ջազային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Լալայանց)։ 1998 թվականին Երևանում կազմակերպվել է ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ «Ջազ արտ» («Jazz art») ակումբի ղեկավար Լևոն Մալխասյանի և պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով։
2000 թ-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը։
2005 թվականից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Ա. թութունջյան)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջազ» էջից