«Ողորմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ողորմություն''', ըստ Աստվածաշունչ Աստծո ողորմածության արդյունք, շնորհ, սիրուց ու գթությունից...»:
 
No edit summary
Տող 1.
{{Քրիստոնեություն}}
'''Ողորմություն''', ըստ [[Աստվածաշունչ]] Աստծո ողորմածության արդյունք, շնորհ, սիրուց ու գթությունից բխող արարմունք. քրիստոնեական առաքինություններից մեկը: Ողորմությամբ, Արարչից զատ, կարող է տոգորվել նաև մարդը: Ըստ «Հայկազեան բառարանի» նշանակում է «գթութիւն», որի բացատրությունը և իմաստը «փափուկ սիրտ, ողորմած սիրտ» ունենալն է: Ողորմության մասին շատ ենք կարդում [[Սուրբ Գիրք|Սուրբ Գր]]քում, բայց շեշտված ձևով հանդիպում ենք [[Հիսուսի Լեռ]]ան քարոզի երանիների մեջ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն»: Ողորմություն կամ գթությունը, ավետարանական ոգու համաձայն, հավատացյալի ներքին իղձն է՝ օգնելու և բարձրացնելու իր նմանին, որը ընկերային կյանքի խախտված ներդաշնակության պատճառով հայտնվել է ծանր վիճակում: Ողորմություն կամ գթություն անող քրիստոնյայի մոտ բացառվում է վրեժի, չարամտության, ատելության, քինախնդրության ոգին: Հիսուսը հորդորել է Ողորմություն կատարել գաղտնաբար, ոչ ի ցույց մարդկանց. «...թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»:
{{ՔՀՀ}}