«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն [[1133]] թվականին: Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում: Նա մոտ էր հաղթանակին [[Տլեմսեն]]ի ճակատամարտում [[1145]] թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից: [[1147]] թվականին ընկնում է [[Մարաքեշ]]ը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները: Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր:
 
Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր [[ալ-Անդալուս]]ի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ: Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար` գրավելու [[Աֆրիկա]]յի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին: Սակայն այստեղ նրան սպասում էր [[քրիստոնյա]]ների վտանգը, հիմնականում [[Ռոջեր II Սիցիլիացի|Ռոջեր II Սիցիլիացու]] կողմից: Չնայած սրան [[1151]] թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում [[Ալժիր]]ը, ապա [[1159]]-[[1160]] թվականներին [[Թունիս]]ը [[Թունիս (քաղաք)|Թունիս]], [[ալ-Կայրավան|Կայրավան]] ( {{lang-ar|القيروان}} ) , [[ալ-Մահդիա]] քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև [[Տրիպոլի]]:
== Ալ-Մոհադներն Իսպանիայում ==
[[Պատկեր:Sevilla Almohade.JPG|մինի|ձախից|Սևիլիա]]