«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Թուլունիների հիմնումը. Ահմադ իբն Թուլուն ==
[[Պատկեր:Kairo Ibn Tulun Moschee BW 4.jpg|մինի|ձախից|Ահմադ իբն Թուլունի մզկիթը Կահիրեում ( 9 -րդ դար )]]
Առաջիններից մեկըմ որը կարողացավ անկախության հասնել Բաղդադի իշխանության նկատմամբ , ֆա Եգիպտոսի կառավարիչ Ահմադ իբն Թուլունն էր , ով դեռևս խալիֆ [[ալ Մութազզ]]ի կողմից խորթ հոր հետ ուղարկվել էր Եգիպտոս՝ գավառներում կենտրոնական իշխանության ֆինանսական շահերը ներկայացնելու: Ահմադը եռանդուն ու փառասեր աստիճանավոր էր: Կարճ ժամանակում նա կարողացավ գրավել գավառում լրիվ վերահսկողությունը, ինքն էլ դարձավ տեղապահ, Եգիպտոսը վերածեց Թուլունիների անկախ [[էմիրություն|էմիրության]] ( 868 - 905 ): Դա Եգիպտոսի տիրակալի ՝ խալիֆայության սահմաններում անկախության հասնելու առաջին փորձն էր: Բաղդադի խալիֆա ալ Մութամիդի եղբայրը ՝ [[ալ Մուվաֆֆակ]]ը , որ երկրի փաստացի կառավարիչն էր, Ահմադի մեջ տեսնում է առևտրական հակառակորդի, ով ոտնձգություն էր կատարել կենտրոնական իշխանության հետաքրքրություններին: Օգտվելով այն հանգամանքից , որ ալ Մուվաֆֆակի հիմնական ուժերը զբաղված են զանգիների հետ պատերազմով՝ Ահմադ իբն Թուլունը մտավ Սիրիա և Պաղեստին ու դրանք միացրեց իր տիրույթներին ՝ դա բացատրելով [[Բյուզանդիա]]յի զորքերին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Ահմադ իբն Թուլունը Եգիպտոսում ստեղծեց պրոֆեսիոնալ բանակ ՝ կազմված [[թուրք]]երից, [[բերբեր]]ներից ու [[սուդանցի]]ներից: Նրա օրոք ծաղկում ապրեցին [[գյուղատնտեսություն]]ն ու [[առևտուր]]ը, ծավալվեցին շինարարական աշխատանքներ. հյուսիսում կառուցվեց [[Ֆուստատ]] նոր քաղաքը, որի [[մզկիթ]]ը ոչնչով չէր զիջում [[Սամարա]]յում գտնվող գլխավոր մզկիթին: Ահմադը սկսեց նաև դրամներ հատել , որոնց վրա ՝ խալիֆի անվան կողքին գրում էր իր անունը: Հետագայում եգիպտացի պատմաբանները Ահմադի կառավարման ժամանակաշրջանը անվանեցին « Եգիպտական պատմության ոսկեդար» : Չգոհանալով Եգիպտոսի , Սիրիայի և Պաղեստինի վրա ունեցած իշխանությամբ ՝ Ահմադ իբն Թուլունը սկսեց խառնվել Բաղդադի պալատական գործերին . [[883]] թվականին նա փորձեց ալ Մուվաֆֆակին զրկել իշխանությունից ի օգուտ նրա եղբոր՝ խալիֆ ալ Մութամիդի: Սակայն նրա այս ծրագիրը չիրագործվեց:
151

edits