«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
[[Աբու Յակուբ Յուսուֆ]]ի որդի և ժառանգ [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ի առաջնահերթ խնդիրը [[Բուժի]] [[քաղաք]]ը և [[Ալժիր]]ի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր [[ալ-Մորավիներ]]ի [[տոհմ]]ի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: [[1190]] թվականին [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում [[Կաստիլիա]]յի և [[Լեոն]]ի թագավորների հետ:
[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո 8-րդ]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը: [[Քրիստոնյա]] պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները: [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմ]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին [[Ալարկոսա]]յի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին: [[1212]] թվականի հուլիսին [[Լեոն]]ի, [[Կաստիլիա]]յի, [[Նավարրա]]յի, [[Արագոնա]]յի միացյալ ուժերը շարժվեցին [[Տոլեդո]]յից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]] [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ 2-րդ]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
=== ՄոուսուլմաններիՄուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում===
[[1123]] թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ [[Ռեկոնկիստա]]ն գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց [[ալ-Անդալուս]]ում` բացառությամբ մեկի: [[Հյուսիսային Աֆրիկա]]յում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ [[1269]] թվականին վերջնականապես վերացան: [[Ալ-Անդալուս]]ում [[1223]] թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ: