«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ [[Թունիս]]ն ու [[Տրիպոլի]]ն` նորից սկսեց մտորել [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] մասին, և [[1162]] թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի: Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը չի շարունակում նրա քաղաքականությունը: Միայն [[1171]] թվականին նոր [[խալիֆ]]ը փորձում է իր ձեռքը վերցնել [[ալ-Անդալուս]]ը,սակայն [[Իբն Մարդանիշ]]ը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին: Նրա մահից հետո` [[1172]] թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են [[Սևիլիա]]ն: Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է [[Տոլեդո]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է: Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել [[ալ-Անդալուս]]ի մեծ մասում: Ավելի ուշ [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը սրբազան պատերազմ` [[ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ [[Սանտարեմ ամրոց|Սանտարեմ]] ամրոցի ( [[Լիսսաբոն]]ի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և [[1184]] թվականին մահանում:
=== Ալ-Մոհադների թուլացումը ===
[[Պատկեր:Almohads after 1212.jpg|մինի|աջից]]
[[Աբու Յակուբ Յուսուֆ]]ի որդի և ժառանգ [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ի առաջնահերթ խնդիրը [[Բուժի]] [[քաղաք]]ը և [[Ալժիր]]ի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր [[ալ-Մորավիներ]]ի [[տոհմ]]ի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ: Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին: [[1190]] թվականին [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում [[Կաստիլիա]]յի և [[Լեոն]]ի թագավորների հետ:
[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո 8-րդ]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը: [[Քրիստոնյա]] պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները: [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմ]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին [[Ալարկոսա]]յի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին: [[1212]] թվականի հուլիսին [[Լեոն]]ի, [[Կաստիլիա]]յի, [[Նավարրա]]յի, [[Արագոնա]]յի միացյալ ուժերը շարժվեցին [[Տոլեդո]]յից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]] [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ 2-րդ]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
[[1123]] թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ [[Ռեկոնկիստա]]ն գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց [[ալ-Անդալուս]]ում` բացառությամբ մեկի: [[Հյուսիսային Աֆրիկա]]յում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ [[1269]] թվականին վերջնականապես վերացան: [[Ալ-Անդալուս]]ում [[1223]] թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ:
 
[[Պատկեր:Safi minaret.png|մինի|աջից]]
Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում [[Սարագոսա]]յի նախկին էմիրների ժառանգը: Սակայն [[1230]] թվականին [[Լեոն]]ի և [[Կաստիլիա]]յի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր [[Ֆերդինանդ 3-րդ]]-ը, ով [[1217]] թվականից [[Կաստիլիա]]յի [[թագավոր]]ն էր, իսկ [[1230]] թվականից նաև [[Լեոն]]ինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն [[Իսպանիա]]յում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ: