«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո 8-րդ]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին ): Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը: [[Քրիստոնյա]] պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները: [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմ]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս: Դրան նախապատրաստվելուն օգնում էին [[Ալարկոսա]]յի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին: [[1212]] թվականի հուլիսին [[Լեոն]]ի, [[Կաստիլիա]]յի, [[Նավարրա]]յի, [[Արագոնա]]յի միացյալ ուժերը շարժվեցին [[Տոլեդո]]յից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում: Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: [[Մուհամմադ ան-Նասիր|Մուհամմադ]] [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին` 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ 2-րդ]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը:
=== Մոուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում===
[[1123]] թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ [[Րեկոնկիստա]]ն գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց [[ալ-Անդալուս]]ում` բացառությամբ մեկի: [[Հյուսիսային Աֆրիկա]]յում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ [[1269]] թվականին վերջնականապես վերացան: [[Ալ-Անդալուս]]ում [[1223]] թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ:
Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում [[Սարագոսա]]յի նախկին էմիրների ժառանգը: Սակայն [[1230]] թվականին [[Լեոն]]ի և [[Կաստիլիա]]յի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց: Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը: Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր [[Ֆերդինանդ 3-րդ]]-ը, ով [[1217]] թվականից [[Կաստիլիա]]յի [[թագավոր]]ն էր, իսկ [[1230]] թվականից նաև [[Լեոն]]ինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը: Այսպես մուսուլմանների իշխանությունն [[Իսպանիա]]յում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ:
Այդ բացառությունը [[Նասրիդ]]ական իշխանության հաստատումն էր [[Գրանադա]]յում: Մոտ [[1231]] թվականին մի արաբ` [[Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասր]]ը, հաստատեց [[Խաեն]]ի շրջակայքում փոքրիկ [[պետություն]], իսկ [[1235]] թվականին գրավեց [[Գրանադա]]ն և դարձրեց այն իր [[մայրաքաղաք]]ը: Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավել: