«Բետոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Պատրաստումը ==
Ցեմենտային բետոնն արտադրվում է ցեմենտը, ավազը, [[Խճաքար|խիճը]] եւ ջուրը խառնելու ճանապարհով, որոնց հարաբերակցությունը կախված է ցեմենտի մակնիշից, ավազի եւ խճի տրամաչափից եւ խոնավությունից: Ոչ մեծ քանակով անհրաժեշտության դեպքում ավելացվում են տարբեր տարբեր հավելանյութեր` առաձգականություն, ջրադիմացկունություն հաղորդող եւ այլն: Բետոնի արտադրության ժամանակ ցեմենտն ու ջուրը հանդիսանում են գլխավոր կապակցող բաղադրիչները: Օրինակ, 400 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում 200 մակնիշի բետոն ստանալու համար կիրառվում է 1:3:5:0,5 հարաբերակցությունը: Իսկ ահա 500 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում այդ պայմանական հաաբերակցության դեպքում ստացվում է 350 մակնիշի բետոն: Բետոնի կարեւոր հատկանիշներից է ջրի եւ ցեմենտի հարաբերակցությունը (նշանակվում է «Ջ/Ց»): Այդ հարաբերակցությունից ուղղակիորեն կախված է բետոնի ամրությունը` ինչքան փոքր է Ջ/Ց-ն, այնքան բետոնն ավելի ամուր է: Տեսականորեն, ցեմենտի հիդրատացիայի համար բավարար է Ջ/Ց=0,2 հարաբերակցությունը, սակայն, այդպիսիայսպիսի բետոնն ունենում է չափազանց ցածր առաձգականություն եւ գործնականում կիրառվում է Ջ/Ց=0,3÷0,5 հարաբերակցությունը:
 
Չափազանց շատ ջուր ավելցնելուավելացնելու դեպքում մեծանում է բետոնի շարժունությունը, սակայն, դրա հետեւանքով մի քանի անգամ ընկնում է ամրությունը, դրա համար հարկավոր է, որ ճշտությամբ պահպանվի ջուր-ցեմենտ հարաբերակցությունը:
 
== Բետոնի տեսակները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բետոն» էջից