«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
 
9-րդ դարի 2-րդ կեսին և 10-րդ դարի 1-ին կեսին [[խալիֆայություն]]ում աճեցին կենտրոնախույզ միտումները և սկսվեց նրա աստիճանական քայքայումը: Տնտեսության զարգացման տարբեր մակարդակով և տարբեր լեզուներով ու մշակութային ավանդույթներով միացած տարածքներով կազմված բազմազգ կայսրության գոյությունը միշտ էլ ամուր չի եղել և ունեցել է կարճ կյանք: [[Իսլամ]]ական պետությունը ևս բացառություն չեղավ: Այն առաջին հերթին պահվում էր հզոր զինվորական իշխանության հաշվին , և երբ կորցրին այդ հզորությունը, սկսվեց խալիֆայության դանդաղ տրոհումը: Արաբ -մուսուլմանների հաղթանակներից հետո ամենուրեք հսկայական չափերի հասած մուսուլմանական համայնքի հոգևոր և քաղաքական կամքի բարձրագույն արտահայտողը համարվեց խալիֆայության իշխանությունը , որը 9-րդ դարի 2-րդ կեսից սկսեց թուլանալ: Միջդինաստիական ընդհարումների արդյունքում , որի հինք դրեցին [[ալ Ամին]]ն և [[ալ Մա՛մուն]]ը և քաղաքական վարչությունների միջև չդադարող պայքարը, սկսվեց խալիֆայության քայքայումը տեղական դինաստիաների կողմից կառավարվող մի շարք [[նահանգ]]ների: Ստեղծված պայմաններից ելնելով [[խալիֆ]]ը ստիպված էր իշխանությունը կիսել տեղական էլիտայի հետ: Ձևականորեն ենթարկվելով կենտրոնական իշխանությանը ՝ մարզային առաջնորդները փաստորեն հրաժարվեցին ընդունել խալիֆի թե՛ հոգևոր , թե՛ աշխարհիկ իշխանությունը և հարկեր վճարել ընդհանուր պետական գանձարան: Խալիֆայության մայրաքաղաքում խռովություններն ու պալատական հեղաշրջումները բերեցին Բաղդադում կառավարող դինաստիայի հեղինակության անկմանը և ինչպես արևելյան , այնպես էլ արևմտյան նահանգներում նրա ազդեցության թուլացմանը: Հասարակության տարբեր խավերից հայտնվեցին մարդիկ , ովքեր իրենց շուրջը համախմբելով աղքատներին ՝ տեղական կառավարումը վերցնում էին իրենց ձեռքը ՝ խոստանալով վերջ տալ տեղական անարխիային , պետական իշխանության ինքնակամությանը և պա՛տպանել բնակիչներին ավազակներից ու շորթիչներից:Հաճախ աղքատության այդպիսի շարժումները ընդունում էին հոգևոր պատերազմենրի տեսք , եթե պետությունը չէր կարողանում պայքարել դրանց դեմ:
 
== Թուլունիների հինմումը. Ահմադ իբն Թուլուն ==
Առաջիններից մեկըմ որը կարողացավ անկախության հասնել Բաղդադի իշխանության նկատմամբ , ֆա Եգիպտոսի կառավարիչ Ահմադ իբն Թուլունն էր , ով դեռևս խակիֆ ալ Մութազզի կողմից խորթ հոր հետ ուղարկվել էր Եգիպտոս՝ գավառներում կենտրոնական իշխանության ֆինանսական շահերը ներկայացնելու: Ահմադը եռանդուն ու փառասեր աստիճանավոր էր: Կարճ ժամանակում նա կարողացավ գրավել գավառում լրիվ վերահսկողությունը, ինքն էլ դարձավ տեղապահ Եգիպտոսը վերածեց Թուլունիների անկախ էմիրության ( 868 - 905 ): Դա Եգիպտոսի տիրակալի ՝ խալիֆայության սահմաններում անկախության հասնելու առաջին փորձն էր: