«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Allat Palmyra RGZM 3369.jpg|մինի|ձախից|Ալ-Լաթ աստվածուհին]]
 
Եմենական դիցաբանությունը առաջացել է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակների սկզբին Հարավային Արաբիայում: Եմենական դիցաբանության հիմքում դրված են հին արաբական դիցաբանական պատկերացումները: Եմենական դիցաբանությունը չի ընկել օտարների ազդեցության տակ այնպես, ինչպես Հյուսիասային և Կենրոնական արաբների դիցաբանությունները, քանի որ Հին Եմենը զարգանում էր յուրովի չնայած նրան, որ աշխույժ առևտրական և մշակութային կապի մեջ էր [[Միջագետք]]ի, [[Սիրիա]]յի, [[Հնդկաստան]]ի և [[Արևելյան Աֆրիկա]]յի հետ: Սակայն այս ամենի հետ որոշ աստվածների կերպարներում հատկապես անունների ստուգաբանությունում երևում է միջագետքյան ազդեցությունը: Եմենական դիցաբանությունում գոյություն ունեին առասպելներ նվիրված մի ամբողջ աստվածների սերնդի: Լայնորեն օգտագործվում էին խորհրդանիշերը: ՅեմենումԵմենում աստվածները ունեին իրենց սուրբ կենդանիները (տոտեմական կերպարներ):
 
Եմենական դիցաբանությունը չուներ մեկ համակարգ: Հին Եմենի տարածքում գոյություն ունեին մի քանի պետություններ՝ [[Սաբա]], [[Մաին]], [[Հադրամաութ]], [[Կաթաբան]], [[Ավսան]], որոնք մեկը մյուսի դիցաբանական համակարգի և պանթեոնների վրա ազդեցություն ունեին: Նույնը վերաբերվում էր [[ցեղ]]երին և նրանց միացություններին, որոնք չունեին ինքնուրույն պետություն, առանձին քաղաքներ և [[օազիս]]ներ: Ամեն տեղ առաջնային էր աստծո պաշտամունքը, որը համարվում էր տվյալ ազգի նախահայրը, տերը և հովանավորը: Հին եմենական [[պանթեոն]]ները տարբերվում էին իրենց կառուցվածքով, սակայն ունեին նաև նմանություններ: Ընդհանուր բարձրագույն աստվածը բոլոր պանթեոններում համարվում էր Աստարը(Իշտար), որը մարմնավորում էր [[Վեներա մոլորակ]]ը, և նա հանդես էր գալիս տարբեր սեմական դիցապատմություններում: Երկրորդը պանթեոնում տվյալ պետության հովանավորող աստվածն էր և տիրակալը: Այդ դերը միշտ կատարում էր լուսնի աստվածը՝ [[Ալմաքահ]]ը Սաբայում, [[Ամմ]]ը՝ Կաթաբանում, [[Վադդ]]ը՝ Մաինում և այլն: Հավանաբար այս բոլոր աստվածները հանդիսացել են մեկ աստծո ճյուղեր: Երրորդը պետական պանթեոնի կազմում արևի աստվածն էր, որը որպես կանոն կին էր: Ըստ երևույթի դա արևի աստվածուհի [[Շամե]]ն էր, ում աննունն արգելված էր և այն ընդհանուր էր բոլոր պանթեոններում:
82 200

edits