«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
 
Հին արաբական դիցաբանության մասին տեղեկություններ են պահպանվել Կենտրոնական և Հյուսիսային Արաբիաներում ապրող արաբների թողած արձանագրությունների միջոցով: Արաբական դիցաբանության մասին մասնակի տեղեկություններ կան նաև [[հույն]] և [[հռոմեացի]] հեղինակների մոտ: Շատ կարևոր աղբյուր է նաև [[Ղուրան]]ը, սակայն ամենից կարևոր աղբյուրը [[Իբն ալ-Կալբի]]ի ([[8-րդ դար]]) ''«Կուռքերի գիրքը»'': Հին արաբական դիցաբանությանը միասնական համակարգ չի եղել: Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ցեղերը մշտական շփման մեջ են եղել միջագետքյան ժողովուրդների հետ և նրանց մշակույթները սինթեզվել են: Տարբեր վայրերում միևնույն աստվածը կարող էր զբաղեցնել տարբեր դիրքեր, ունենալ նոր անուն նմանատիպ ֆունկցիաներով, իսկ մյուս կողմից կարող է լինեին աստվածներ տարբեր անուններով: Հաճախ պատահող երևույթ էր աստվածների միաձուլումը, երբ այս կամ այն աստվածը ընդունվում էր նոր բնակչության կողմից: Դա կատարվում էր ինչպես ցեղերի տեղաշարժման հետևանքով այնպես և ցեղերի միավորման ժամանակ: Ամբողջ Արաբիայի տարածքում կարևոր տեղ էր զբաղեցնում լուսնի պաշտամունքը: Արևը անապատային Արաբիայում ուներ ավերիչ աստծո պատկերացում: Անձրևը, ամպրոպը ևս երկրպագվել են: Գոյություն ունեին բնության և պտղաբերության, անասնաբուծության և այլնի աստվածություններ: Ամեն կարևոր գործառույթները կատարում էր գերագույն աստվածը, որը համարվում էր տվյալ ժողովրդի նախահայրը, հովանավորողը, այդ պետության տերը, երկնքի աստվածը, մարդկանց և երկրի արարիչը, և որպես կանոն անձրև բերողը: Ուշ ժամանակաշրջանում Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ստեղծվեց ընդհանուր աստված տեղային գերագույն աստվածների միաձուլման հետևանքով: Այդ աստվածը [[Ալլահ]]ն էր: Ալլահի կինը և աստվածամայրը [[Սիրիական անապատ]]ում համարվում է [[ալ-Լաթ]]ը: Աստվածների համար կառուցւոմ էին սրբավայրեր, որտեղ գտնվում էր ''բեյթ-իլ''ը ՝ «աստծո տունը», որը համարվում էր միաժամանակ և՛ աստծո կացարանը, և՛ աստծո մարմանցումը: Բեյթ-իլը հանդիսանում էր կոշտ, մշակված, բուրգանման կամ կոնաձև քար, ժայռ, ծառ: Երբեմն բետելի շուրջը կամ կուռքի մոտ կառուցվում էր շինություն խորանարդի ձևով՝ [[քաաբա]] (արաբերեն «խորանարդ»): Այդ սովորույթների մնացորդները ձևափոխված պահպանվել են [[իսլամ]]ում:
[[Պատկեր:Allat Palmyra RGZM 3369.jpg|մինի|ձախից|Ալ-Լաթ աստվածուհին]]
 
Եմենական դիցաբանությունը առաջացել է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակների սկզբին Հարավային Արաբիայում: Եմենական դիցաբանության հիմքում դրված են հին արաբական դիցաբանական պատկերացումները: Եմենական դիցաբանությունը չի ընկել օտարների ազդեցության տակ այնպես, ինչպես Հյուսիասային և Կենրոնական արաբների դիցաբանությունները, քանի որ Հին Եմենը զարգանում էր յուրովի չնայած նրան, որ աշխույժ առևտրական և մշակութային կապի մեջ էր [[Միջագետք]]ի, [[Սիրիա]]յի, [[Հնդկաստան]]ի և [[Արևելյան Աֆրիկա]]յի հետ: Սակայն այս ամենի հետ որոշ աստվածների կերպարներում հատկապես անունների ստուգաբանությունում երևում է միջագետքյան ազդեցությունը: Եմենական դիցաբանությունում գոյություն ունեին առասպելներ նվիրված մի ամբողջ աստվածների սերնդի: Լայնորեն օգտագործվում էին խորհրդանիշերը: Յեմենում աստվածները ունեին իրենց սուրբ կենդանիները (տոտեմական կերպարներ):