«Գրական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գրական լեզու''' , ժողովրդի գրավոր հաղորդակցման լեզուն, որ իր տարբերակներով ծառայո...»:
(Տարբերություն չկա)

07:10, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Գրական լեզու , ժողովրդի գրավոր հաղորդակցման լեզուն, որ իր տարբերակներով ծառայում է պետական վարչական գործավարության, գեղարվեստական գրականության, գիտության և պաշտամունքի պահանջները բավարարելուն։ Տարբերում են

  • հին
  • նոր

Գրական լեզուներ։ Սովորաբար հին գրական լեզուներ են կոչվում մինչկապիտալիստական դարաշրջանի լեզուները, նոր Գ․ լ-ներ՝ կապիտալիզմի դարաշրջանում կազմավորվածները։ Առանձին դեպքերում նոր գրական լեզուների կազմավորումը տեղի է ունեցել ֆևոդալիզմի դարաշրջանում ։ Հին լեզուների համար բնորոշ են գործառնության ոլորտների սահմանափակությունը և մեկուսացումը հիմքից՝ խոսակցական լեզվից։ Ստրկատիրական ու ֆեոդալական հասարակություններում գիրը և գրականությունը մատչելի են միայն արտոնյալ վերնախավին ժողովրադական զանգվածները համարյա անհաղորդ են նրան, որի հետևանքով Էլ ժողովրդի ամենօրյա գործածության մեջ կենդանի լեզվի կրած փոփոխությունները, իբրև գեղջկական, «ռամկական» իրողություններ, չեն արտացոլվում գրական լեզվի մեջ։ Գրական լեզու ստանում է կանոնականացված ու պահածոյացված բնույթ, որը և ճեղքվածք է առաջացնում գրական ու խոսակցական լեզուների միջև։ Կենդանի լեզվի պատմական զարգացումով ու որակական անցումով բոլորովին խզվում է նոր ձևավորված խոսակցական լեզվի ու գրական լեզուի կապը և վերջինս դառնում է մեռած գրական լեզու։ Ֆեոդալական հասարակության պայմաններում որևէ ժողովուրդ իբրև գրական լեզու կարող է օգտագործել նաև օտար լեզու՝ պետական կամ քաղաքակրթական գերիշխանության հետևանքով։ Ազգերի կազմավորման ժամանակ հին, մեռած լեզուներին փոխարինելու են գալիս նոր, ազգային գրական լեզուները, որոնք ձևավորվում են ընդհանուր ժողովրդախոսակցական լեզվի կամ առավել ընդհանրական բնույթ ունեցող բարբառի հիման վրա։ Առանձին դեպքերում, տնտեսական ու քաղաքական պայմանների բերումով, մեկ ազգի տարբեր հատվածների մոտ կարող են ձևավորվել մեկ ազգային լեզվի գրական տարբերակներ (օրինակ՝ արևելահայերեն ն արևմտահայերեն )։ Կապիտալիստական հասարակարգում զգալիորեն ընդարձակվում են գրական լեզվի ֆունկցիաները, ձևավորվում են

«լեզուներ»։ Գրագիտությունը նախակապիտալիստական հասարակությունների համեմատությամբ մեծ տարածում է ստանում, որ և դառնում է գրական ու խոսակցական տարբերակների միասնության պահպանման զորեղ գործոն։ Ազգային լեզուների գրական ու խոսակցական տարբերակների առավել անխախտ միասնություն է ստեղծվում

համաժողովրդական բնույթի շնորհիվ։ Խոսակցական ու գրական տարբերակները մշտապես փոխադարձ ազդեցության ու հարստացման, ներթափանցումների պրոցես են ապրում, որը և ապահովում է նրանց միասնական զարգացումը և տանում դեպի զգալի տարբերությունների վերացում։ Սոցիալիստական հասարակության պայ–մաններում գրական լեզուներ են ստեղծում նաև նախկինում գրից ու գրականությունից զուրկ ժողովուրդներն ու էթնիկական խմբերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։