Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Գրադարան''', կուլտուր-լուսավորական ն գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին [[գիրք]] սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ [[ԽՍՀՄ]]-ում, ըստ նշանակության ն գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսայական և բ) գիտակաև ու մասնագիտական։ Մասսայական գրադարանների թվին են պատկանում կուլտուրայի մինիստրության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։ Գիտական ն մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտնսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտնականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական ն [[Գրադարանագիտություն|գրադարանագիտության]] վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական ն գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի գրադարանները։ Ըաո գրականության կազմի գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։
 
{{ՀՍՀ}}
561

edits