«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
Ալ-Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է [[Սիրիա]]յում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող [[Մանբիջ]] քաղաք-ամրոցում: 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց [[Բաղդադ]] և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել: Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես [[խալիֆ]] [[ալ-Մութավաքքիլ]]ի ({{lang-ar|المتوكل}}) օրոք, ում էլ հենց Ալ-Բուհթուրին ուղղում էր իր ձոները: Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական պարձր դիրքի: Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին:
 
Ալ-Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները [[Դամասկոս]]ում, [[Հայաստան]]ում և այլուր: Սակայն այս ամենը չխանգարեց ալ-Բուհթուրիին մասնակցել ալ Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ: Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ [[ալ -Մունթասիր]]ի ({{lang-ar|المنتصر}}, [[861]]-[[862]]), [[ալ -Մութազզի]] ({{lang-ar|المعتز}}, [[866]]-[[869]] ), [[ալ -Մուհթադիի]] ({{lang-ar|المهتدي}}, [[869]]-[[870]]), [[ալ -Մութամիդի]] ({{lang-ar| المعتمد}}, [[870]]-[[892]]) և [[ալ -Մութադիդի]] ({{lang-ar|المعتضد}}, [[892]]-[[902]]) ձոներգուն: Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին:
 
Ըստ աղբյուրների՝ ալ-Բուհթուրին [[9-րդ դար]]ի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը: Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները ([[ֆախր]])), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին: Երբ մահացավ Աբու Թամմամը , ալ-Բուհթուրին իր ուսուցչին նվիրված [[ռիսա]] չգրեց: Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում: