«Օմայյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 76.
Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Վալիդ 1-ինի օրոք, որից հետո սկսվեց է նրա աստիճանական թուլացումը, ապա և ճգնաժամը: Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ: Այն համակել էր պետության բոլոր ոլորտները`տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն, որի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների անկումը: [[8-րդ դար]]ի 20-30-ականներից սկսվում է տնտեսական վիճակի վատթարացումը`կապված պետական գանձարան եկամուտների մուտքի պակասելու հետ: Արաբները արդեն նվաճել էին այն , ինչ հնարավոր էր և այլևս եկամուտների աղբյուր չկար: Բացի այդ խալիֆաները ցոփ կյանք էին վարում, ինչի հետևանքով բարձրացրել էին հարկերը և շատացել էին հարկերի գանձման ժամանակ կատարվող անօրինականությունները: Գանձարանի աղքատացման հետևանքով զինվորները նախկինի պես կանոնավոր գումար չէին ստանում: Դա առաջացրել էր նրանց վրդովմունքը: Օմայյաններից վերջնականապես երես թեքեց Մեքքայի և Մադինայի արաբական վերնախավը: Սա ծանր հարված էր Օմայյանների հեղինակությանը,որն ավելի թուլացրեց նրանց դիրքերը և խորացրեց խալիֆայության ճգնաժամը: Անկայունության հաստատմանն էր նպաստում նաև Օմայյան դինաստիայում տիրող քաոսային վիճակը: Պայքար էր ընթանում գահի համար: Շատ խալիֆաներ մահանում էին խորհրդավոր պայմաններում: Բավական է նշել, որ միայն [[744]]թ. գահին եղել է 4 խալիֆ` [[Վալիդ 2-րդ]]([[743]]-744), [[Յազիդ 3-րդ]](744), Իբրահիմ (744), և վերջապես Օմայյան վերջին խալիֆ [[Մրվան 2-րդ]](744-[[750]]): Օգտվելով խալիֆայության ներքին դժվարություններից կրկին ակտիվացան շիաները: Դժգոհության այս ֆոնի վրա տարբեր մասերում սկսվեցին ապստամբություններ և զինված ելույթներ: Ապստամբություն բարձրացրեց Սիրիայի բնակչությունը, որի համար այլևս անտանելի էին հարկերը: Մրվանը նրանց դեմ հանեց իր բանակը և գրավեց [[Հոմս]]ը, քանդեց նրա և այլ քաղաքների պարիսպներ: Իրաքում նա հարկադրված էր ծանր մարտեր մղել խարիջիների դեմ, որոնք բավականին ամրապնդել էին իրենց դիրքերը: Անհանգստության մշտական կենտրոն էին [[Խորասան]]ը, [[Միջին Ասիա]]ն, մասնավորապես Մավարաննահրը, որտեղ մեծ ազդեցություն ունեին շիաները: [[721]]թ. հուժկու ապստամբություն բռնկվեց [[Սողդ]]ում, որի մասնակիցները հասան 10000-ի: Այն դաժանությամբ ճնշվեց, սակայն [[728]]թ. այնտեղ նոր ապստամբություն բռնկվեց և նրանք պարտության մատնեցին օմայյան զորքերին և ի վերջո Մավարաննահրը թոթափեց արաբական տիրապետությունը: Վիճակը անհանգիստ էր նաև Արմինիայում, որտեղ նույնպես ծավալվեց ապստամբական շարժում: Հայաստանի, Աղվանքի, Վիրքի, [[Դաղստան]]ի վիճակը շատ ծանր էր: Ժողովուրդը տնքում էր հարկերի տակ: [[748]]թ. հայ իշխանները ապստամբություն բարձրացրեցին նորընտիր [[Հայոց իշխան]] [[Մուշեղ Մամիկոնյան]]ի գլխավորությամբ, որը ճնշվեց միայն 750թ.: Օմայյաններին մեծ գլխացավանք պատճառեց Հյուսիսային Աֆրիկան, որտեղ հակաօմայյական քարոզչություն էին անում խարիջիները: Այսպիսով ամբողջ խալիֆայությունը համակել էր ապստամբական շարժումներով և Օմայյաններին տապալելու համար անհրաժեշտ էր վճռական հարված, որը հասցրեցին [[Աբբասյաններ]]ը: Նրանք Մուհամմադ մարգարեի հորեղբոր` Աբբասի հետևորդներն էին: Նրանք, ժխտելով Օմայյանների իրավունքները գահի նկատմամբ, հայտարարեցին, որ իրենք են միակ օրինական կառավարիչները: Աբբասյանները ապստամբության դրոշ բարձրացրեցին [[747]]թ.: Նրա կենտրոնը [[Մերվ]]ի [[օազիս]]ն էր: Այն ղեկավարում էր ծագումով [[պարսիկ]] [[Աբու Մուսլիմ]]ը: Նրա հրամանով սև շորեր հագած ապստամբները [[հունիսի 9]]-ի վաղ առավոտյան վառեցին խարույկները և բարձրացրին սև դրոշները: Սևը հենց այդ ժամանակից դարձավ Աբբասյանների պաշտոնական գույնը: Ստանալով ապստամբության լուրը`Մրվան 2-րդը 748թ. զորքերն ուղարկեց ապստամբների դեմ, սակայն ապստամբները հաջողությամբ ետ էին մղում խալիֆայի զորքերի հարձակումները: Նրանք գրավեցին ամբողջ [[Իրան]]ը և շարժվեցին դեպի Իրաք և գրավեցին Քուֆան:
Օմայանների և Աբբասյանների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 750թ. [[Միջագետք]]ում, [[Մեծ Զաբ]] գետի ափին, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Մրվանը փախավ [[Եգիպտոս]]: Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց: Իշխանությունը անցավ Աբբասյաններին: Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի:
 
== Տես նաև ==
* [[Օմայյանների Մրվանի ճյուղի հաստատումը]]
 
== Աղբյուրներ ==