«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Եմենի հնադարյան քաղաքակրթություն''', մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությունը [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] տարածքում: [[Եմեն]]ի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար: Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը: [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքներից հետո, երբ [[Մերձավոր Արևելք]]ում տարածվեց [[հելլենիզմի դարաշրջան|հելլենիզմի]] (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված:
[[Պատկեր:Panel Almaqah Louvre DAO18.jpg|մինի|աջից|Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ.թ.ա. 7-րդ դար]]
 
== Կահտան ցեղային միություն (մ. թ. ա. 23 - մ. թ. ա. 8-րդ դար) ==
Տող 26 ⟶ 27՝
== Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ. թ. 3-րդ դարեր)==
=== Սաբա ===
[[Պատկեր:Panel Almaqah Louvre DAO18.jpg|մինի|աջից|Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ.թ.ա. 7-րդ դար]]
Սաբայի թագավորությունը ({{lang-ar|مملكة سبأ}}) առաջացել է Կահտան ցեղային միության տրոհումից անմիջապես հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում՝ այժմյան Եմենի մայրաքաղաք Սանաայի ({{lang-ar|صنعاء}}) շրջակայքում: Նրա հիմնադրումը որոշ աղբյուրներում նշվում է մ. թ. ա. 10-րդ դարը՝ սաբացիներին ({{lang-ar|السبئيون}}) նույնեցնելով սաբիացիներ հետ ({{lang-ar|الصابئة}}): Գոյատևել է մինչև մ. թ. [[275]] թվականը: