«Կառլոս Աբովյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
==Կենսագրություն==
1937 թ. - ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր)։ Կիրովական՝ Լոռի, ուր անձրևներ կան վերևներում, արևներ կան, ծիածաններ…
Մասնագիտացել է ինքնակրթությամբ։ Ստեղծագործել է հիմնականում [[դիմանկար]]ի ժանրում։
 
Բարձր, կապույտ սարերով շրջապատված այդ քաղաքը, որ պարբերաբար վարագուրվում էր ամոթխած ու միամիտ մշուշով, իր մաքուր բնական կնիքը դրոշմեց ապագա գեղասերի ու ՄԵԾ ՄԱՐԴՈՒ սրտին՝ դարձնելով նրան գույների Վարպետ, որի կտավներն այսօր հանգրվանում են աշխարհի լավագույն մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում:
Աբովյանի կտավներին յուրահատուկ են խորհրդապաշտությունը, գունային ոչ կաղապարային լուծումները, դինամիկան։
 
Դեռ մանկությունից նրա աշխարհն այլ էր, ոչ սովորական, զարմանալի գունավոր ու շատ խորունկ, ինչպես Լոռվա ձորերն ու կուսական անտառները, ծաղկունքով արբեցած մարգագետիններն ու վըշշոցով իրար խառնվող Դեբեդ-Ձորագետը, ինչպես Հաղպատ-Սանահինի խնկաբույր պատերի առինքնող հմայքն ու իր նախնի ազնվական պապերի մարմարե հրեշտակներով դամբարանի շուքը Կիրովականի հին եկեղեցու բակում: Այդ աշխարհն այնքան մեծ էր ու շքեղ, որ քչերն էին համարձակվում ցանկանալ ներս մտնել, թեև այն երկնային Արարչից առատորեն ողողվել էր լույսով ու ջերմությամբ, և սերն էր թագավորում էր այնտեղ:
 
« …Երկնքի աչքից մի ցող ընկավ երկրի պաստառին ու ծիածանեց տիեզերքի գույները: Մի պատանի էր անցնում իր սիրած դաշտերով ու ձորերով, իր դաշտերով ու ձորերով. տիեզերքի գույներն իր բիբի մեջ պահած ցողը գրավեց նրան.
 
- Դու որտեղից, -հարցրեց պատանին:
 
- Երկնքից:
 
- Ինչ ես բերել:
 
- Տիեզերք:
 
- Կտաս ինձ:
 
- Վերցրու:
 
Պատանին մեկնեց ձեռքն ու չհասավ ուզածին…» (Սամվել Խալաթյան)
 
Պատանին ընկերոջ հետ հայտնվեց արմանք-զարմանք Երևանի գեղարվեստի ուսումնարանի դռների մոտ՝ ջրաներկ նկարները թևի տակ: Մի շատ բարի մարդ նկարները կախեց պատերից և լուռ ու մունջ սկսեց դիտել: «Երկու Գիքորներս հուզմունքից քրտնած սպասում էինք «բազազ Արտեմի» ճակատագրական որոշմնանը:
 
- Տղաս, Աստված քեզ տվել է այն ամենը, ինչ հարկավոր է իսկական նկարչին: Ապրես, շատ ապրես, քո նկարները մեր ուսումնարանի շնորհալի շրջանավարտների դիպլոմային աշխատանքներից անհամեմատ լավն են, դու ոչինչ չունես սովորելու ոչ մեր ուսումնարանում, ոչ գեղարվեստի ինստիտուտում: Գնա և խորացրու քո արվեստը, դու արդեն իսկական նկարիչ ես…Ոգևորված, թև առած գնացինք պատկերասրահ, հրապարակում պաղպաղակ կերանք, հիացանք շատրվաններով ու լուսանկարվեցինք»: (Ռաֆիկ Պետրոսյան)
 
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Կառլոս Աբովյանը որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Կիրավականի քիմիական գործարանում: Այդպես է. ինքնուս հրաշքները կարողանում են Լենին նկարել։
 
1975 թ.-ից Կառլոսն ամբողջովին նվիրվել է գեղանկարչությանը։
 
Ինքնակրթությամբ է զբաղվել ամբողջ կյանքում: Երևանի և Մոսկվայի թանգարաններում, գրքերով և ալբոմներով ուսումնասիրել է մեծ վարպետների ստեղծագործությունները։ Իր ուսուցիչներն է համարել հայ մանրանկարիչներին, ինչպես նաև հայ այնպիսի վարպետների, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Մինասը: Շարքը մեծապես շարունակելի է. Սարյան, Ռեմբրանդտ, Վան Գոգ…. Նա ամեն օր հղկվում ու Կատարյալին էր մոտենում իր անխոնջ աշխատասիրությամբ , ճաշակը մաքրվում էր ու նրբանում Լոռվա բնության մեջ, Ով օրորել էր իրեն մանկությունից… Սիրում էր Արդվիի մատուռը, որը Արդվի գյուղում էր՝ Օձունի մոտ, շուրջ երկու հազար տարեկան հին գերեզմանատան հարևանությամբ… այնտեղ և գետ կա, և ջրվեժ, և ժայռ, և փոքր ձոր, և աչք շոյող զմրուխտ կանաչ, և ննջեցյալների հավերժական թագավորություն…Այնքան սիրեց Արդվին, որ կտակեց սիրտը թաղել այնտեղ, ինչը սրբորեն կատարվեց.
 
Սիրտս թաղեք Լոռու ձորում,
 
Տեղս միայն գարունները իմանան…
Թումանյանը, թումանյանական աշխարհը, երաժշտությունը կարմիր թելի պես ուղեկցել են նրան ողջ կյանքի ընթացքում. «Տիգրանյանը, Թումանյանը ինձ համար մնում են առեղծված. չեմ կարողանում հասկանալ՝ ոնց են «Անուշ» ստեղծել: Դա այնպիսի գործ է, որ ուզում ես ցանկացած ժամանակ լսել: «Անուշը» չես կարող մեկնաբանել, որովհետև այն հարազատ է, շատ հարազատ: Լսում ես «Անուշը» և սկսում թախծել կյանքի անցողիկության համար…»:
 
Կառլոս Աբովյանը իր հայրենիքի ցավի կրողն ու կյանքի հրճվանքը փոխանցողն էր: Նա մարմնացած հայրենասիրություն էր՝ զինվորի հետ կռվող, հրամանատարի հետ մտածող, ժողովրդի հետ դիմացող: Անսահման սիրում էր կյանքը… 1992 թ.-ին՝ Շուշիի ազատագրումից յոթ ամիս հետո, դադարեց բաբախել մի մեծ, աշխարհի ցավով ապրող, աստվածային գեղեցիկը երկրպագող, սիրուն ու տխուր սիրտ: Նա համոզված էր, որ մեծերը մեծ գալիս են այս աշխարհ, մեծ գնում, և նշանակություն չունի՝ Մինասի պես երիտասարդ են, թե Սարյանի պես ծեր:
 
==Ստեղծագործություններ==