«Բահրամ ալ-Արմանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
 
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Բահրամ ալ Էրմենի <br />
Տող 26 ⟶ 24՝
 
== Մինչվեզիրյան շրջանը ==
[[Պատկեր:Cairo map pre1200 byLanePoole.png|մինի|աջիցձախից|Կահիրեի քարտեզը ( 1200 թվական )]]
[[Ֆաթիմյան խալիֆայություն|Ֆաթիմյան խալիֆայության]] շրջանի արաբական մատենագրության էջերում իր արկածային կյանքով աչքի է ընկել հայազգի [[վեզիր]] Բահրամ ալ Էրմենին կամ Վահրամ Պահլավունին: Վահրամը [[Գրիգոր Բ Վկայասեր]] [[կաթողիկոս]]ի քեռորդին էր և [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] հորեղբայրը:Նա ծնվել է [[Այնթաբ]]ի մոտ Թլպաշալ կամ Թելլ Բաշիր կոչված քաղաքում և ուներ երեք եղբայր ՝ Գրիգորիս , Ապիրտատ և Վասակ: [[1074]]թվականին Գրիգոր Վկայասերը այցելում է [[Եգիպտոս]] և հաջորդ տարի Վահրամի եղբորը ՝ Գրիգորիսին եպիսկոպոս է կարգում Եգիպտոսի [[հայ]] գաղութի վրա: Ենթադրվում է ,որ հենց այս ժամանակ Վահրամն էլ է տեղափոխվել Եգիպտոս ,երբ վարչության ղեկը գտնվում էր [[Բադր ալ-Ջամալի|Բադր ալ Ջամալի]]ի ձեռքում: Ենթադրվում է , որ հենց այդ ժամանակ էլ մտել է պետական ծառայության և հետզհետե հաջողությունների հասնելով՝ դարձել է [[Ղարբիյե]] [[նահանգ]]ի նահանգապետ:
 
== Վահրամ Պահլավունին ՝ վեզիր ==
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|ձախից|Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
Եգիպտոսի [[խալիֆա]] [[Հաֆըզ]]ը ցանկանում էր երկիրը անձամբ ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խռովություններ են սկսվում , անկարգություններ հաջորդում են իրար , նույնիսկ խալիֆայի դեմ ապստամբում է իր որդին: Վահրամը օգտվելով առիթից [[1135]]թվականին իր զինված ուժերի գլուխն անցած պաշարում է [[Կահիրե]]ն ՝ պահանջելով իրեն հանձնել վեզիրի պաշտոնը: [[Պետություն|Պետության]] ավագանին փորձեց արգելք հանդիսանալ , սակայն Հաֆըզ խալիֆը տեղի տվեց և վեզիր կարգեց Վահրամին:
Վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո ՝ Վահրամը երկրում կարգ ու կանոն հաստատելու և վարչական մեքենան կանոնավորելու աշխատանքին անցավ: Իր եղբորը ՝ Վասակին , [[Գուս]]ի նահանգապետ կարգեց և նույն նահանգի գյուղերից մեկը նրա անունով կոչեց ( Մինիեթ ան-Նասիք ):
 
== Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ ==
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|ձախից|Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
[[Պատկեր:Juyushi Mosque,Cairo.jpg|մինի|աջից|Ջույուշի մզկիթը Կահիրեում]]
Արաբ մատենագիրները գրում են , որ Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականները բռնություն են գործադրում [[արաբ]]ների վրա և [[մուսուլման]]ները բողոք են ներկայացնում խալիֆին ՝ վեզիր Վահրամի և նրա ցեղակիցների դեմ: Չենք կարող ասել , թե ինչքանով է ճիշտ այս ամենը , բայց այն փաստը , որ հայերի շատացումը Եգիպտոսում Վահրամի հեռանկարների շուրջ կասկածներ առաջացրեց [[խալիֆայություն]]ում , անհերքելի է: Այս կասկածները ողբերգական ավարտ ունեցան Վահրամի համար , քանի որ մուսուլման ավագանին խալիֆի հրամանով դավադրություն պատրաստեց Վահրամին տապալելու և հայերին պետական պաշտոններից հեռացնելու համար: Դավադրությունը ղեկավարեց Ղարբիյեի նահանգապետ [[Ռուստան բին Վալախշ]]ը , որը իր շուրջը հավաքելով երեսուն հազար կամավոր ՝ արշավեց դեպի Կահիրե: