«Բահրամ ալ-Արմանի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Վահրամ Պահլավունին ՝ վեզիր ==
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|ձախից|Ալ Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
Եգիպտոսի [[խալիֆա]] [[Հաֆըզ]]ը ցանկանում էր երկիրը անձամբ ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խռովություններ են սկսվում , անկարգություններ հաջորդում են իրար , նույնիսկ խալիֆայի դեմ ապստամբում է իր որդին: Վահրամը օգտվելով առիթից [[1135]]թվականին իր զինված ուժերի գլուխն անցած պաշարում է [[Կահիրե]]ն ՝ պահանջելով իրեն հանձնել վեզիրի պաշտոնը: [[Պետություն|Պետության]] ավագանին փորձեց արգելք հանդիսանալ , սակայն Հաֆըզ խալիֆը տեղի տվեց և վեզիր կարգեց Վահրամին:
Վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո ՝ Վահրամը երկրում կարգ ու կանոն հաստատելու և վարչական մեքենան կանոնավորելու աշխատանքին անցավ: Իր եղբորը ՝ Վասակին , [[Գուս]]ի նահանգապետ կարգեց և նույն նահանգի գյուղերից մեկը նրա անունով կոչեց ( Մինիեթ ան-Նասիք ):
 
== Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ ==
[[Պատկեր:Juyushi Mosque,Cairo.jpg|մինի|աջից|Ջույուշի մզկիթը Կահիրեում]]
Արաբ մատենագիրները գրում են , որ Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականները բռնություն են գործադրում [[արաբ]]ների վրա և [[մուսուլման]]ները բողոք են ներկայացնում խալիֆին ՝ վեզիր Վահրամի և նրա ցեղակիցների դեմ: Չենք կարող ասել , թե ինչքանով է ճիշտ այս ամենը , բայց այն փաստը , որ հայերի շատացումը Եգիպտոսում Վահրամի հեռանկարների շուրջ կասկածներ առաջացրեց [[խալիֆայություն]]ում , անհերքելի է: Այս կասկածները ողբերգական ավարտ ունեցան Վահրամի համար , քանի որ մուսուլման ավագանին խալիֆի հրամանով դավադրություն պատրաստեց Վահրամին տապալելու և հայերին պետական պաշտոններից հեռացնելու համար: Դավադրությունը ղեկավարեց Ղարբիյեի նահանգապետ [[Ռուստան բին Վալախշ]]ը , որը իր շուրջը հավաքելով երեսուն հազար կամավոր ՝ արշավեց դեպի Կահիրե:
Վահրամը , այս ամենի մասին տեղյակ լինելով , իր հայկական զորագնդերը միացրեց պետական բանակին: Հասնելով ռազմադաշտ , երբ Վահրամը ցանականում էր վճռական հարված հասցնել ապստամբ ուժերին , հանկարծ իր բանակի մուսուլման զինվորները անցան հակառակորդի կողմը: Այս անսպասելի փոփոխության պատճառով Վահրամը ստիպված եղավ հրաժարվել վեզիրի պաշտոնից , ապա տեղափոխվեց [[Կիլիկիա]] , հետո ամիրապետի թույլտվությունը ստանալով վերադարձավ Եգիպտոս և, անցնելով [[Ճերմակ վանք]], [[հոգևորական]]ի սքեմ հագավ:
 
== Վահրամի վերադարձը և մահը ==
[[Պատկեր:Mosquee al-akim le caire 1.jpg|մինի|ձախից|Ալ Հաքիմի մզկիթը]]
Վահրամի հեռանալուց հետո Կահիրեում հայերի վիճակը բարդացավ: Վալաշխը անմիջապես յուրացրեց վեզիրի պաշտոնը և տեղի բնակչությանը հայերի դեմ լարեց: Նրա դրդմամբ ճնշվեցին [[Հուսեյնիյե]] թաղամասի հայերը , կողոպտվեցին հայաբնակ թաղամասերը , քանդվեցին հայկական [[վանք]]երն ու [[եկեղեց]]իները: Ինչպես նաև Վահրամի եղբոր գերեզմանը պղծեցին , ով հայոց [[պատրիարք]] էր եղել , իսկ մյուս եղբոր ՝ Վասակի ոտքերից սատկած շուն կապեցին և նետեցին աղբարկղի մեջ: Եղբոր սպանությունից հետո Վահրամը հասավ Գուս և ավերեց քաղաքը:
Վալաշխը պետական պաշտոններից հեռացրեց հայերին և նրանց փոխարեն պաշտոններ տվեց իր ապիկար կուսակիցներին , նրա վարած քաղաքականության պատճառով խանգարվեց վարչության մեքենան և այս ամենը զայրացրին խալիֆային և տեղի տվեցին ժողովրդի դժգոհությանը: Խալիֆը զգալով , որ սխալ է գործել Վահրամին վեզիրի պաշտոնից հեռացնելով , նա որոշեց ամեն գնով ետ բերել Վահրամին: Բազում դիմումներից և խնդրանքներից հետո Վահրամը վերադարձավ վեզիրի պաշտոնին: Նա իր անհաշտ հակառակորդ Վալաշխին տապալեց և խաղաղությամբ վարեց վեզիրի պաշտոնը մինչև [[1141]]թվականը ՝ իր մահը: Վահրամի մահը ծանր է տարել նաև խալիֆան , որի հրամանով երեք օր փակվեցին կառավարական վայրերը: Ապա կանչել տվեց հայոց պատրիարքին և հուղարկավորության պատրաստություններ տեսավ: Կեսօրվա [[աղոթք]]ին պալատից դուրս հանվեց Վահրամի դագաղը , որը շրջապատված էր քրիստոնյաներով: Հուղարկավորությանն ներկա էին նաև [[Շարիֆ]]ները՝ [[մարգարե]]ից սերած ազնվականները, Հաֆըզ խալիֆան ՝ ջորի հեծած, և շատ ու շատերը ՝ [[քրիստոնյա]] , թե մուսուլման: Վահրամը թաղվել է Կահիրեի [[Դեյր ալ Խանդակ]] (Խրամատի վանք) կոչված հայկական վանքում:
151

edits