«Կենսացենոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
#Կենսացենոզները հաճախ ունենում են միաձուլված սահմաններ: Սակայն Իրականում դրանք գոյություն ունեն բնության մեջ:
== Կենսացենոզի տեսակային կազմը ==
Կենսացենոզի տեսակային կազմը նրա կազմության մեջ մտնող տեսակների ամբողջությունն է: Կախված միջավայրի գործոններից՝ կենսացենոզը բնութագրվում է տեսակային բազմազանությամբ և տեսակների թվային հարաբերությամբ: Գլխավոր սահմանափակող գործոններն են համարվում [[ջերմաստիճան]]ը, խոնավությունը [[լույս]]ը եւ այլն: բարձրլեռնային [[էկոհամակարգ]]երի կենսացենոզները բնութագրվում են աղքատ տեսակային կազմով և կազմված են [[բույսեր]]ի և [[կենդանիներ]]ի տասնյակ և հարյուրավոր, իսկ արևադարձային [[անտառ]]ների, [[կորալյան խութեր]]ի (բուսախութերի), [[գետեր]]ի, [[հովիտներ]]ի կենսացենոզները բնութագրվում են հարուստ տեսակային կազմով և ընդգրկում են հազարավոր տեսակներ: Կենսաբազմազանության փոփոխության կարևոր օրինաչափություն է այն, որ արևադարձներից դեպի բարձր լայնություններ այն նվազում է: Հասարակածին մոտ կենսացենոզները ունեն հարուստ տեսակային կազմ և բազմազան բուսական և կենդանական աշխարհ: Այդ օրինաչափությունը վերաբերվում է նաև մյուս կենդանի օրգանիզմներին: Տեսակային կազմի բազմազանությունը որոշվում է տեսակների հարաբերական կամ բացարձակ թվով և կախված է կենսացենոզի տարիքից: Հասուն կենսացենոզները ունեն տեսակների բազմազանություն:
Եթե կենսացենոզում ինչ-որ տեսակ ունի թվային մեծ առավելություն, ապա այն կոչվում է դոմինանտ տեսակ: Դոմինանտ տեսակ գոյությու ոնի ցանկացած կենսացենոզում: Օրինակ՝ եղևնու [[անտառ]]ում [[եղևնի]]ները օգտագործում են արեգակնային [[էներգիա]]յի մեծ մասը, ստեղծում են մեծ կենսազանգված, նվազեցնում են քամու շարժման արագությունը և կենսացենոզի մյուս բնակիչների համար ստեղծում բազմաթիվ անբարենպաստ պայմաններ: Սակայն կան նաև այնպիսի դոմինանտ տեսակներ, առանց որոնց մյուս տեսակները գոյություն ունենալ չեն կարող: Դրանք ստեղծում են միկրոմիջավայր ամբողջ կենսացենոզի համար: Դոմինանտ տեսակի վերացման դեպքում մեծ վտանգ է սպառնում ամբողջ կենսացենոզին: Դոմինանտ տեսակներ հիմնականում համարվում են բույսերը, հազվադեպ՝ կենդանիները:
Կենսացենոզներում կան նաև հազվադեպ հանդիպող երկրորդական տեսակներ: Դրանց առկայությունը հանդիսանում է համակեցության կայուն զարգացման երաշխիք: Սովորաբար հարուստ տեսակային կազմ ունեցող կենսացենոզներում բոլոր տեսակներն ունեն առանձնյակների փոքր թվաքանակ: Գոյությու ունի այսպիսի օրինաչափություն, ըստ որի, ինչքան աղքատ է տեսակային կազմը, այնքան շատ են դոմինանտ տեսակները: Նման պայմաններում հնարավոր է դոմինանտ տեսակների առանձնկյակների թվաքանակի թռիչքային աճ: