«Հին Գորիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հին Գորիս''', Կյորես, գյուղ Սյունիքի Տաբանդ գավառում, Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափի...»:
(Տարբերություն չկա)

12:02, 16 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Հին Գորիս, Կյորես, գյուղ Սյունիքի Տաբանդ գավառում, Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Լաստի կալ (Խութ) լեռան հյուսիս-արևմտյան լանջերն ակոսող ձորում։ Գորիսի որոշ ուսումնասիրողներ կապում են Ս․ Օրբելյանի (13րդ դարի) հիշատակած Գորու և Գորայք գյուղերի անունների, ոմանք էլ՝ այժմյան Գորիսիցից 2 կմ արևմուտք գտնվող Կյուփեր կոչված վայրի անվան հետ։

Պատմությունը

Գորիսը բնակավայր է եղել վաղ ժամանակներից․ մարդը նրա քարաևձավներն ու քարայրերը որպես կացարան օգտագործել է դեռևս խոր հնադարում։ Միջին դարերում եղել է կարևոր հանգույց հին Գորիս Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ և Մերձկասպյաև տափաստանները գնացող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը։ Պահպանվել է քարայրների մեջ եղած քարանձավները։ Գորիսը մելիքանիստ էր։ Առաջին մելիքը՝ Օհանը, որ Փանահ խանից իր տիտղոսն ստացել էր Ղարաբաղի Մելիք-Շահնազարի միջնորդությամբ, 1765 թվականին կառուցել է Գորիսի եկեղեցին։ 1805 թվականին Գորիսը դարձավ ռուսական ռազմակայան։ 1826թվականի հուլիսին, երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը, Գորիսում տեղավորված էր ռուսական բանակի 42-րդ եգերական գնդի երեք վաշտ՝ երկու թնդանոթով։ Գնդապետ Գորիս Նազիմկայի հրամանատարությամբ նրանք շարժվեցին դեպի Ղարաբաղ՝ օգնելու Շուշիի պաշտպաններին։ 1823 թվականին Գորիսն ուներ 119 ծուխ։ Բնակչությունը ստվարացավ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Պարսկաստանից Արևելյաև Հայաստան վերադարձած հայերի հաշվին։ Մինչն 1841 թվականը Գորիսը մտնում էր Տաթևի մահալի մեջ, այնուհետև դարձավ ևրա արևելյան հատվածի գյուղերից կազմված՝ Գորիսի գավառամասի կենտրոնը։ 1868 թվականի վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը։ Սակայն ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը, և 1870 թվականին գյուղի դիմաց, գետի աջ կողմի հարթավայրում հիմնվեց Գորիս քաղաքը, որը և ստանձնեց Գորիսի վարչական դերը։ Ներկայումս Գորիսը մտնում է քաղաքի շրջագծի մեջ։ Գորիսի քարայրերը, քարանձավներն ու բրգաձն ժայռերը ներշնչանքի աղբյուր են եղել շատ արվեստագետների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։