«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ»–ի խմբագրումների տարբերություն

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
 
2002-2014թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում ենէին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր, կրծքանշան։
 
2002-2014թթ. հանձնվող «ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։ Ութանկյան տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ։