«Իոնացման էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Իոնացման էներգիան տարրի կարևորագույն բնութագրերից մեկն է: '''Իոնացման է կոչվում այն էներգիան, որն...»:
 
No edit summary
Տող 2.
 
'''Իոնացման է կոչվում այն էներգիան, որն անհրաժեշտ է ծախսել ատոմից մեկ էլեկտրոն հեռացնելու համար:'''
[[Պատկեր:Իոնացման էներգիա.png|300px|մինի|Իոնացման էներգիայի կախումը տարրի ատոմային համարից]]
 
Նկարում ցուցադրված է առաջին քսան տարրերի իոնացման էներգիաների փոփոխությունը: Ակնառու է, որ նշված հատկությունը ատոմային համարի աստիճանական մեծացման հետ փոխվում է պարբերականորեն. մեծանում է և կտրուկ փոքրանում, դարձյալ մեծանում և կտրուկ փոքրանում է: Ինչպես վերը նշված հատկությունները՝ [[ատոմ]]ի [[շառավիղ]]ը, [[էլեկտրաբացասականություն]]ը, տարրերի մետաղական կամ ոչմետաղական հատկությունները, [[վալենտականություն]]ը և [[օքսիդացման աստիճան]]ը, իոնացման էներգիան և մի շարք այլ հատկություններ ևս փոխվում են պարբերականորեն: Այժմ կարելի է կռահել, թե ինչն է դրա պատճառը: [[Ատոմ]]ի կառուցվածքի տեսությունը հրաշալի բացատրում է այդ զարմանալի երևույթը:
 
'''Պարբերականության երևույթը կապված է քիմիական տարրերի էլեկտրոնային շերտերի կառուցվածքի պարբերական կրկնության հետ և պայմանավորված է հենց դրանով:'''
 
[[Քիմիական տարրեր]]ը հանդես են գալիս պարզ նյութերի ձևով, ինչպես նաև առաջացնում են բարդ նյութեր՝ քիմիական միացություններ: Ուշագրավն այն է, որ ֆիզիկական և քիմիական հատկությունների փոփոխության պարբերականությունը դրսևորվում է նաև դրանցում: