«Ընձառյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2484 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Հովազը (ընձառյուծ, ինձ, հովազառյուծ) [[կատվազգիներ]]ի ընտանիքի գիշատիչ [[կաթնասուն]] է: Տարածված է [[Հարավային Ամերիկա]]յի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում: [[ՀՀ]] է անցնում Թուրքիայից և Իրանից: Հանդիպում է [[Սյունիքի մարզ]]ից [[Արարատի մարզ]] ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում: Հովազի մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ 107–160 (երբեմն՝ 180) սմ, [[պոչ]]ինը՝ 75–110 սմ, կենդանի զանգվածը՝ 32–42 կգ: Էգերն ավելի փոքր են: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում): Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով: Ականջները կարճ են ու կլորավուն: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով: Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի:
Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքերում]]:
 
== Բազմացումը ==
13 325

edits