«Ֆոսֆոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Ա → ։ Ա, ։Գ → ։ Գ, )օ → ) օ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 82.
 
Սինթեզված հիդրոքսիապատիտը բժշկության մեջ օգտագործվում է որպես ոսկորների լցանյութ և որպես [[իմպլանտատ]]ների ծածկույթ։
 
== Ֆոսֆորը բնության մեջ ==
Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջացնում է [[ապատիտներ]]ի և [[ֆոսֆորիտներ]]ի խոշոր կուտակումներ, որոնք ֆոսֆորի և նրա միացությունների ստացման հումքն են: Հայտնի է ֆոսֆորի ավելի քան 180 [[միներալ]] (հիմնականում՝ ֆոսֆատներ): Ֆոսֆորը տարբեր պայմաններում դրսևորում է տարբեր՝ օքսիդացնող կամ վերականգնող հատկություններ: Առաջացնում է մի շարք տարաձևություններ (ալոտրոպ ձևափոխություններ), որոնք միմյանցից տարբերվում են մոլեկուլում [[ատոմ]]ների թվով և նյութի բյուրեղական ցանցի կառուցվածքով: Սպիտակ ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմանման, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի [[Գոլորշի|գոլորշիներ]]ը սառեցնելիս: Հալման ջերմաստիճանը 44,1<sup>օ</sup>C է, եռմանը՝ 280,5<sup>օ</sup>C: [[Օդ]]ում (40<sup>օ</sup>C) ինքնաբռնկվում է (պահում են ջրի տակ): Տաքացնելիս (250–300<sup>օ</sup>C) դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի: Վերջինս առաջացնում է բյուրեղական մի քանի ձևափոխություններ: Մթության մեջ կարմիր ֆոսֆորը չի լուսարձակում և գրեթե թունավոր չէ: Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ տաքացնելիս (200–220<sup>օ</sup>C) փոխարկվում է [[սև ֆոսֆոր]]ի (նման է գրաֆիտին, կիսահաղորդիչ է):
 
== Տես նաև==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆոսֆոր» էջից