«Դինոզավրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
== Դինոզավրերի տաքարյունության և սառնարյունության մասին ==
Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել: Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ [[մողեսներ]]ի) կենսագործունեությունը կախված է [[արև]]ի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ [[թռչուններ]]ն ու [[կաթնասուններ]]ը) կարող են մշտապես ակտիվ լինել: Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը: Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ: Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր: Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն: Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու են դինոզավրերն անհետացել [[Երկիր մոլորակ|Երկրի]] երեսից: 160 մլն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն [[կավճի ժամանակաշրջան]]ի վերջում ի հայտ եկան նորերը: Իրականում ոչ ոք չգիտի, թե որքան է տևել դինոզավրերի ոչնչացման ընթացքը. դա կարող էր տեղի ունենալ միլիոնավոր տարիների ընթացքում կամ բոլորովին կարճատև ժամանակահատվածում: Այդ շրջանում ոչնչացել են նաև կենդանիների ուրիշ խմբեր: Որոշ [[գիտնականներ]] ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին: Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա [[աստղակերպ]]ի, որի պատճառով փոշու մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի [[ճառագայթներ]]ի թափանցմանը: Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը: Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա: Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց բրածո մնացուկների պեղումների վրա: Հսկա [[մողեսներ]]ի նոր տեսակ հայտնաբերելով՝ գիտնականները հետազոտում են նրանց ոսկրերի կառուցվածքը և այդ վերլուծության հիման վրա վերականգնում են անհետացած սողունների արտաքին տեսքը, տեղաշարժման միջոցները, նախկինում հայտնի տեսակների հետ ազգակցությունը: Հաստատված է, որ դինոզավրերի որոշ տեսակներ հոտեր են կազմել: [[Տերևներ]]ի, միջատների ու փափկամարմինների խեցիների [[բրածո]] մնացորդների ուսումնասիրությամբ գիտնականները կարողանում են պարզել այդ ժամանակաշրջանում կլիմայի և բույսերի տեսակային կազմի առանձնահատկությունները: [[Ատամներ]]ի բրածո մնացուկների հետազոտությամբ հաջողվում է հաստատել դինոզավրերի գիշատիչ կամ բուսակեր լինելը: Գտնվել են այդ սողունների մի քանի ձվեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դինոզավրերի որոշ տեսակներ, ինչպես նաև նրանց ժամանակակից ազգակիցների մեծամասնությունը խնամք չեն տարել սերունդների նկատմամբ: Ստացված բոլոր տեղեկությունները հնարավորություն են տալիս դինոզավրերի մասին շատ բան իմանալ, սակայն առայժմ հայտնի չեն նրանց գունավորումը, ձայներ արձակելու ունակությունը, կյանքի տևողությունը. այսօր էլ գիտնականները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները:
 
== Հետաքրքիր փաստեր ==
* [[Տիրանոզավր]]ն ապրել է [[Հյուսիսային Ամերիկա]]յում 50 մլն տարի առաջ: Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր [[ատամներ]]: Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից:
* [[Տրիասի ժամանակաշրջան]]ի վերջում, մոտ 220 մլն տարի առաջ, հանկարծակի վրա հասած [[ջրհեղեղ]]ը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին: [[1947]] թվականին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած մնացուկները:
 
== Ծանոթագրություններ ==