«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ| Hasmik.Man}} {{Տեղեկաքարտ պատմական երկիր | Անվանում = Թուլունիներ<br />طولونيون | Նախորդ1 = |...»:
 
No edit summary
Տող 48.
| Նշումներ =
}}
'''Թուլունիներ''' ( [[868]]-[[905]] ) [[Բաղդադ]]ից անկախացած առաջին իշխանություննեից , որի տիրապետությունը տարածվում էր [[Եգիպտոս]]ում , [[Սիրիա]]յում , [[Պաղեստին]]ում:
 
== Աբբասյան խալիֆայության տրոհումը ==
 
9-րդ դարի 2-րդ կեսին և 10-րդ դարի 1-ին կեսին [[խալիֆայություն]]ում աճեցին կենտրոնախույզ միտումները և սկսվեց նրա աստիճանական քայքայումը: Տնտեսության զարգացման տարբեր մակարդակով և տարբեր լեզուներով ու մշակութային ավանդույթներով միացած տարածքներով կազմված բազմազգ կայսրության գոյությունը միշտ էլ ամուր չի եղել և ունեցել է կարճ կյանք: [[Իսլամ]]ական պետությունը ևս բացառություն չեղավ: Այն առաջին հերթին պահվում էր հզոր զինվորական իշխանության հաշվին , և երբ կորցրին այդ հզորությունը, սկսվեց խալիֆայության դանդաղ տրոհումը: Արաբ -մուսուլմանների հաղթանակներից հետո ամենուրեք հսկայական չափերի հասած մուսուլմանական համայնքի հոգևոր և քաղաքական կամքի բարձրագույն արտահայտողը համարվեց խալիֆայության իշխանությունը , որը 9-րդ դարի 2-րդ կեսից սկսեց թուլանալ: Միջդինաստիական ընդհարումների արդյունքում , որի հինք դրեցին [[ալ Ամին]]ն և [[ալ Մա՛մուն]]ը և քաղաքական վարչությունների միջև չդադարող պայքարը, սկսվեց խալիֆայության քայքայումը տեղական դինաստիաների կողմից կառավարվող մի շարք [[նահանգ]]ների: Ստեղծված պայմաններից ելնելով [[խալիֆ]]ը ստիպված էր իշխանությունը կիսել տեղական էլիտայի հետ: Ձևականորեն ենթարկվելով կենտրոնական իշխանությանը ՝ մարզային առաջնորդները փաստորեն հրաժարվեցին ընդունել խալիֆի թե՛ հոգևոր , թե՛ աշխարհիկ իշխանությունը և հարկեր վճարել ընդհանուր պետական գանձարան: