Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Նույնիսկ [[ալ-Զալլաքի]] մարտից հետո [[քրիստոնյաները]] չէին զիջում իրենց դիրքերը: Արևելյան ծովափը՝ [[Վալենսիայից]] մինչև [[Լորիս]], [[Ալֆոնսոյի]] իշխանության տակ էր, [[Տոլեդոյի]] ամրոցում տեղակայված էր [[կաստիլյան]] կայազորը: [[Ալ-Մութամիդը]] դիմում է Յուսուֆին: Յուսուֆը և իր ռազմիկները համտեսելով Անդալուզի բարիքները դեմ չէին վերադառնալ, բացի դրանից նրանք հավատում էին, որ իսլամի համար բարի գործ են անում՝ կռվելով իսլամի թշնամիների դեմ: 1090թ. ալմորավիներն իջնում են [[Ալհեսարիս]], և Յուսուֆը իր զորքը անդալուսցիների զորքի հետ տանում է դեպի [[Ալեդո]]: Պաշարումից 3 ամիս անց Ալֆոնսոն, հասկանալով, որ չի կարող դիմադրել, հողին է հավասարեցնում ամրոցը: Պաշարման ժամանակ Յուսուֆը ուսումնասիրեց քաղաքական իրավիճակը [[Իսպանիայում]]: Նա տեսավ, որ պետությունը ղեկավարող արիստոկրատիան [[կրոնին]] մեծ դեր չի տալիս և զբաղված է [[գրականությամբ]] և [[արվեստով]]: Յուսուֆը տեսավ, որ հասարակ ժողովուրդը նրա կողմից է, և հետևելով [[իսլամի]] գաղափարներին՝ որոշեց չվերադառնալ [[Աֆրիկա]], այլ միացնել [[Անդալուսը]] իր տերությանը:
1090թ. Յուսուֆն առանց կռվի վերցնում է [[Գրանադան]], 1091 թ. մարտին նրան է հանձնվում [[Կորդովան]]: Նա պաշարում է [[Սևիլիան]] և սեպտեմբերին գրավում: 1094թ. գրավում է [[Բադախոսան]], 1102թ.՝ [[Վալենսիան]], 1110թ՝ [[Սարագոսան]]:
Ալմորավիները գերազանցում էին Ալֆոնսոյին, սակայն այնքան ուժեղ չէին, որ գրավեին քրիստոնայների իրական տարածքները: Ալմորավիների իշխանությունը երկար չի տևում: Զորահրամանատարները և ռազմիկները գայթակղվում են Անդալուզի շքեղություններով և նրանց բարոյական ոգին կոտրվում է: Կառավարման համակարգը թուլանում է, ֆինանսական խնդիրները և ալմորավիների վատ պահվածքը առաջացնում են հասարակ ժողովրդի զայրույթն և ատելությունը: Անկումը սկսվեց 1118թ., երբ [[Սարագոսան]] հանձնվեց [[Ալֆոնսո Առաջին Արագոնյանին]]: Ալֆոնսո Առաջինը կատարեց մի քանի արշավանքներ դեպի հարավ և տարավ մեծ թվով [[մոսրաբներմոսարաբներ]] հյուսիսում գրաված նոր տարածքները բնակեցնելու համար: 1144 և 1145թթ. ապստամբությունները վերջ դրեցին ալմորավիների իշխանությանը: Ըստ որոշ գիտնականների Ալմորավիների կառավարման ժամանակաշրջանը Անդալուսի համար խավարի ժամանակաշրջան էր, ալմորավիների շրջանում են Իսպանիայի մուսուլմանները գիտակցում կրոնի և կրոնական համայնքի կարևորությունը, քանի որ մինչ այդ իսլամը Իսպանիակում ֆորմալ և պաշտոնական էր միայն:
Ալմորավիների` իշխանությունից հեռանալուց հետո՝ 1145թ. սկսվում է համեմատաբար ավելի վատ շրջան մինչև 1170թ., երբ իշխանության են գալիս [[Ալմոհադները]]