«Գիտական կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Գիտական կոմունիզմ''' մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որն ուսումնասիրում է կապիտալիզմի հեղափոխական խորտակման և կոմունիստական հասարակության ծագման ու զարգացման օրինաչափությունները, ուղիներն ու ձևերը։ «Գիտական կոմունիզմ․» (նույնն է՝ գիտական սոցիալիզմ) տերմինը գործածվում է ևաև լայն իմաստով՝ արտաևայտելով մարքսիզմ-լենինիզմը ամբողջությամբ։ Այն միահյուսված է մարքսիզմ-լենինիզմի մյուս բաղկացուցիչ մասերի՝ փիլիսոփայության և քաղաքատնտեսության հետ։ Ինչպես նշել է [[Էնգելս Ֆրիդրիխ|Ֆրիդրիխ Էնգելս]]ը, սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ։ «Միայն [[Մարքս Կառլ|Մարքս]]ի փիլիսոփայական մատերիալիզմը ցույց տվեց պրոլետարիատին ելքը հոգևոր ստրկությունից․․․
 
Միայն Մարք–սի տնտեսական թեորիան պարզաբանեց պրոլետարիատի իսկական դրությունը կապիտալիզմի ընդհանուր հասարակա–կարգում»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը, պատմական նոր պայմաններում զարգացրել [[Լենին Վլադիմիր Իլյիչ|Վլադիմիր Իլյիչ Լենինը]], այլ մարքսիստ մտածողներ, ԽՄԿԿ-ն ու մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս [[1843]]—[[1844]] թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը [[Անգլիա]]յում», «[[Գերմանիա|Գերմանական]] գաղավւարախոսություն», «[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] աղքատությունը» և այլ աշխատություններում։ Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» է ([[1848]])։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ապացուցևցին կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման, սոցիալիստական հասարակարգի կառուցման օբյեկտիվ օրինաչափությունը, հիմնավորեցին պրոլետարիատի ինքնուրույն հեղափոխական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը և նրա խնդիրները։ Տետագայում, [[1848]]—[[1849]] թվականի հեղափոխությունների և [[Փարիզ]]ի կոմունայի ([[1871]]) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմ֊ի տեսությունը («Դասակարգային պայքարը [[Ֆրանսիա]]յում [[1848]] թվականից մինչև [[1850]] թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» են), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հևտ նրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, ավելի կոնկրետացրին կոմունիստական ֆորմացիա հասկացությունը, ցույց տվեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ, սաևմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։