«Արշավներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Content deleted Content added
Նոր էջ «'''Արշավներ'''-լայն իմաստով՝ արշավը որոշակի նպատակով կազմակերպված ուղևորություն կամ երթ է: Հատուկ...»:
(Տարբերություն չկա)

12:38, 15 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Արշավներ-լայն իմաստով՝ արշավը որոշակի նպատակով կազմակերպված ուղևորություն կամ երթ է: Հատուկ նպատակով արշավի են մեկնում զինվորները, ճանապարհորդները, տարբեր հետազոտողներ ( բուսաբաններ, կենդանաբաններ, հնեաբաններ, երկրաբաններ) և այլք: Առանձնանում են նաև սպորտային արշավները՝ մրցարշավները: Պատմությունից մեզ հայտնի են բազմաթիվ ռազմական արշավներ՝ արշավանքներ: Այս ամենից զատ՝ արշավները նաև ամառային հանգստի հրաշալի տեսակ են նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և բնության գրկում լինելը: Բնության մեջ «քաղաքակիրթ» հանգստից արշավները տարբերվում են նրանով, որ այս դեպքում մարդիկ գիշերում են ոչ թե տներում, այլ վրաններում:

Արշավը նաև ակտիվ հանգիստ է

Որոշ մարդիկ գերադասում են արշավների գնալ փոքր խմբերով: Նրանք վրաններ են խփում անտառների թավուտներում, լեռնալանջերին կամ առափնյա շրջաններում: Բազմաթիվ դպրոցներ, մանկական և երիտասարդական կազմակերպություններ ստեղծում են վրանային ճամբարներ, որտեղ դեռահասներն ու երեխաներն անցկացնում են ամառային արձակուրդները: Ավելի ու ավելի շատ են հայտնվում վրանային ճամբարները, որոնք նախատեսված են ընտանեկան հանգստի համար: Արշավները կարող են ընդգրկել նաև հետիոտն ճամփորդություններ: Իրենց ողջ հագուստն ու ուտելիքը արշավախմբի անդամները կրում են ուսապարկերում. վերցնում են թեթև, հավաք հանդերձանք, ինչպես նաև փոքրիկ վրան ու քնապարկ: Եթե արշավի երթուղին անցնում է վայրի, չբնակեցված վայրերով, ապա արշավորդները վերցնում են ուտելիք, ջուր, քարտեզ ու կողմնացույց: Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնության մեջ հանգստի սիրահարները հետիոտն արշավի փոխարեն գերադասում են ավտոճամբարները, որտեղ հանգստացողները բնակվում են ավտոմեքենայի բնակելի ավտոկցորդում: