«Գիտական կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գիտական կոմունիզմ''' մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որն ուսումնասիրում է կապիտալիզմի հեղա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Գիտական կոմունիզմ''' մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որն ուսումնասիրում է կապիտալիզմի հեղափոխական խորտակման և կոմունիստական հասարակության ծագման ու զարգացման օրինաչափությունները, ուղիներն ու ձևերը։ «Գիտական կոմունիզմ․» (նույնն է՝ գիտական սոցիալիզմ) տերմինը գործածվում է ևաև լայն իմաստով՝ արտաևայտելով մարքսիզմ-լենինիզմը ամբողջությամբ։ Այն միահյուսված է մարքսիզմ-լենինիզմի մյուս բաղկացուցիչ մասերի՝ փիլիսոփայության և քաղաքատնտեսության հետ։ Ինչպես նշել է [[Էնգելս Ֆրիդրիխ|Ֆրիդրիխ Էնգելս]]ը, սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ։ «Միայն [[Մարքս Կառլ|Մարքս]]ի փիլիսոփայական մատերիալիզմը ցույց տվեց պրոլետարիատին ելքը հոգևոր ստրկությունից․․․
 
Միայն Մարք–սի տնտեսական թեորիան պարզաբանեց պրոլետարիատի իսկական դրությունը կապիտալիզմի ընդհանուր հասարակա–կարգում»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը, պատմական նոր պայմաններում զարգացրել [[Լենին Վլադիմիր Իլյիչ|Վլադիմիր Իլյիչ Լենինը]], այլ մարքսիստ մտածողներ, ԽՄԿԿ-ն ու մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս [[1843]]—[[1844]] թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը [[Անգլիա]]յում», «[[Գերմանիա|Գերմանական]] գաղավւարախոսություն», «[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] աղքատությունը» և այլ աշխատություններում։ Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» է ([[1848]])։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ապացուցևցին կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման, սոցիալիստական հասարակարգի կառուցման օբյեկտիվ օրինաչափությունը, հիմնավորեցին պրոլետարիատի ինքնուրույն հեղափոխական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը և նրա խնդիրները։ Տետագայում, [[1848]]—[[1849]] թվականի հեղափոխությունների և [[Փարիզ]]ի կոմունայի ([[1871]]) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմ֊ի տեսությունը («Դասակարգային պայքարը [[Ֆրանսիա]]յում [[1848]] թվականից մինչև [[1850]] թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» են), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հևտ նրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, ավելի կոնկրետացրին կոմունիստական ֆորմացիա հասկացությունը, ցույց տվեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ, սաևմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։
 
Գիտական կոմունիզմի զարգացման նոր էտապը կապված է Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան հետ։ Նա ստեղծագործորեն հարստացրեց սոցիալիստական և կոմունիստական հասարակարգի կառուցման տեսությունը, միջազգային հեղափոխական շարժումը զինեց գիտականորեն հիմնավորված ստրատեգիայով և տակտիկայով, ղեկավարեց Գիտական կոմունիզմի գաղափարների գործնական իրականացումը։ Բացահայտելով իմպերիալիզմի, որպես սոցիալիստական հեղափոխության նախօրյակի, բնորոշ գծերը և զարգացման օրինաչափությունները՝ Լենինը եզրակացրևց, որ սոցիալիստական հեղափոխության հաղթանակը հնարավոր է սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ առանձին կապիտալիստական երկրում, զարգացրեց պրոլետարիատի հեգեմոնիայի, նրա դիկտատուրայի մասին ուսմունքը, հանձինս սովետների տեսավ պրոլետարիատի իշխանության նոր ձևը, բացահայտևց ազգային֊գաղութային հարցի ու սոցիալիստական հեղափոխության կապն ու փոխազդեցությունը։ Լենինը գիտական կոմունիզմի տեսությունը հարստացրեց սոցիալիստական ինդուստրացման, գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվացման, ազգային հարցի լուծման, կուլտուրական հևղափոխության, ԽՍՀՄ բազմազգ սոցիալիստական պետության ստեղծման մասին ուսմունքով, բացահայտեց սոցիալիզմի կառուցման ընդհանուր օրինաչափությունները։
 
Գիտական կոմունիզմի զարգացման և տեսության իրականացման բնագավառում պատմական շրջադարձային երևույթ էր Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը [[Ռուսաստան]]ում, ապա սոցիալիստական հեղափոխություններն այլ երկրներում և սոցիալիզմի համաշխարհային համակարգի առաջացումը։ Կոմունիստական ֆորմացիայի առաջացմամբ գիտական կոմունիզմ դարձավ փորձով ստուգված գիտություն սոցիալիզմի կառուցման մասին, ստացավ նոր օբյեկտ տեսական ուսումնասիրության համար։ Կոմունիստական մյուս կուսակցությունների հետ ԽՄԿԿ մշակեց գիտական կոմունիզմի կարևոր նոր պրոբլեմներ. կապիտալիզմից սոցիալիզմին տարբեր երկրների աևցման ընդհաևուր օրինաչափությունների և բազմազան ձևերի միասնությունը, ժողովրդական դեմոկրատիայի՝ որպես պրոլետարիատի դիկտատուրայի պատմականորեն նոր ձևը, և այն համաժողովրդական պետության վերաճելը, զարգացած սոցիալիզմի՝ որպես սոցիալիստական հասարակարգի որակական նոր էտապի բնորոշումը։ Տետագա հիմնավորում ստացան սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու, մասնավորապես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, նոր մարդու դաստիարակության օրինաչափությունները, բացահայտվեցին սոցիալիզմի համաշխարհային համակարգի զարգացման յուրահատկությունները, տարբեր սոցիալիստական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը, արվեցին կարևոր եզրակացություններ արդի դարաշրջանում իմպերիալիստական ագրեսիվ պատերազմները կանխելու հնարավորության մասին ևն։են։

Գիտական կոմունիզմ կոմունիստական ֆորմացիան ուսումնասիրող գիտություններից ամենից ավելի ընդհանուրն ու ամբողջականն է։ Կոմունիզմի օրենքները գործում են հասարակական կյանքի բազում բնագավառներում՝ կոմունիստական ֆորմացիայի զարգացման ողջ ընթացքում կամ որոշակի էտապներում, յուրօրինակ ձևերով դրսևորվում են սոցիալիզմ և կոմունիզմ կառուցող բոլոր երկրներում։ Տաղ֊ թանակած սոցիալիզմի ու նրա կառուցման ժամանակ գործում են բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի, պրոլեւոարիաաի դիկտատուրայի, կուլտուրական հեղափոխության, ժողովուրդների միջև իրա–վահավասարությանիրավահավասարության և եղբայրական բա–րեկամությանբարեկամության, պրոլետարական ինտերնացիոնալիզմի, արտաքին և ներքին թշնամիներից սոցիալիզմի նվաճումները պաշտպանելու ևն ընդևանուր օրինաչափությունները։ Զարգացած սոցիալիստական հասարակության պայմաններում նախորդ էտապի մի շարք օրինաչափություններ, հարստանալով և ձևափոխվելով պատմական նոր պայմաններում, շարունակում են գործել, մյուսները դադարում են գործելուց, սկիզբ են առնում նորերը։ Սոցիալիզմի համաշխարհային համակարգի առաջացմամբ ևս ձևավորվում են նոր օրինաչափություններ։ Կոմունիստական ֆորմացիային հատակ օրենքներից են հասարակական կյանքի և սոցիալական պրոցեսնևրի անշեղ, պլանային, համաչափ ու ներդաշնակ զարգացումը, հասարա–կականհասարակական պրոցեսների գիտակցական վերափոխումը և գիտական կառավարումը, հասարակության սոցիալական միատարրության հաստատումը, մարքսլևնինյան կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դերի աճը, սոցիալիստական պետության վերաճումը կոմունիստական հասարակական ինքնավարության են։ Գիտական կոմունիզմ֊ի առավել ընդհանուր կատեգորիաներն են՝ կոմունիստական ֆորմացիան, կապիտալիզմից կոմունիզմի անցման դարաշրջանը, սոցիալիստական հեղափոխությունը, պրոլետարիատի դիկտատուրան, կապիտալիզմից սոցիալիզմի անցման պատմական շրջանը, սոցիալիզմը, կոմունիզմը նն։ Արդի էտապում շատ կարևոր են մարդկանց պատմական նոր հանրության՝ սովետական ժողովրդի, գիտատեխնիկա–կանգիտատեխնիկական հեղափոխության նվաճումները սո–ցիալիզմիսոցիալիզմի առավելությունների հետ միաց–նելումիացնելու, սոցիալիզմի համաշխարհային հա–մակարգիհամակարգի զարգացման օրինաչափություն–ներիօրինաչափությունների, սոցիալիստական ինտեգրացման, հակակոմունիզմի դեմ անհաշտ պայքարի և այլ պրոբլեմների հետազոտությունը։ Գ․կ․Գիտական կոմունիզմ ստեղծագործաբար զարգացող գիտություն է։ Այև ունի ինտերնացիոնալ բնույթ։ Գիտական կոմունիզմ մարքս-լենինյան կուսակցությունների տեսական, գաղափարական զենքն է՝ նրանց քաղաքական ստրատեգիայի և տակտիկայի մշակման հիմքը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]