«Գլյուկոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:2012-10-20 Blauer Portugieser anagoria.JPG|300px|մինի]]
'''Գլյուկոզ''' (<հուն․ γλυΉύς [[քաղցր]]), [[խաղողաշաքար]], [[ալդոհեքսոզ]], [[դեքստրոզ]], C<sub>6</sub>H<sub>12</sub>^O<sub>6</sub>, [[ածխաջուր]] ([[միաշաքար]])։ Անգույն [[բյուրեղ]]ներ, հալման [[ջերմաստիճան]]ը՝ 146,5°C։ Լավ լուծվում է [[ջուր|ջրում]]։ Զրային լուծույթներում հանդես է գալիս որպես ά և ձևերի խառնուրդ։ [[Օպտիկա]]պես [[ակտիվ]] է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ են)։ Տալիս է [[ալդեհիդ]]ներին բնորոշ [[ռևակցիա]]ներ։ Վերականգնելիս ստացվում է վեց[[ատոմ]] [[սպիրտ]]՝ [[սորբիտ]], [[օքսիդ]]ացնելիս՝ գլյուկոնաթթա, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են [[անօրգանական]] նյութերից (տես Ֆոտոսինթեզ)։ ά-գլյուկոզը բոլոր [[կենդանի]] [[օրգանիզմ]]ների ([[վիրուս]]ներ, բարձրակարգ [[բույս]]եր և ողնաշարավորներ) խիստ անհրաժեշտ բաղադրամասերից Է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են [[օսլա]]յի թթվային [[հիդրոլիզ]]ով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի (վիտամին «С») ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է [[էթիլալկոհոլ]]։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գլյուկոզ» էջից