«Շիկացման լամպ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Լույս ՀոթՔաթ գործիքով)
[[Պատկեր:FreeGluehlampe standing01 lampKMJ.jpg|մինի|ԱզատԸնդհանուր կանգնածօգտագործման շիկացման լամպ]]
'''Շիկացման լամպ''', էլեկտրական, լույսի աղբյուր՝ դժվարահալ մետաղից (սովորաբար՝ [[վոլֆրամ]]ից) թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3300K։ Առաջինը պատրաստել է Ա․ Լոդիգինը [[1872]] թվականին (արտոնագիրն ստացել է [[1874]] թվականին), կատարելագործել է Թ․ Էդիսոնը [[1879]] թվականին։ Շիկացման լամպը մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր [[Հզորություն|հզորության]] լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումային լամպ), մյուս լամպերը լցնում են [[իներտ գազ]]ով (երբեմն ավելացնելով [[հալոգեններ]])՝ շիկացող մարմնի ջերմաստիճանի բարձրացման, այսինքն՝ լուսատացքի (լուսատվության) մեծացման համար։ Շիկացման լամպերը դասակարգում են ըստ կիրառության բնագավառի (ընդհանուր լուսավորության լամպ, ցոլալապտեր և այլն), հիմնական կառուցվածքային ձևի և անոթի լուսատեխնիկական հատկությունների (հայելային, ձևավոր, ցրող մակերևույթով լամպեր և այլն), շիկացող մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույրով լամպեր և այլն)։ Շիկացման լամպերը տարբերվում են նաև ըստ չափերի։ Պատրաստվում են տասնորդական վ-ից մինչև հարյուրավոր վ լարումների համար և կարող են ունենալ մինչև մի քանի տասնյակ կվտ հզորություն։ Շիկացման լամպի ծառայության ժամկետը 5 ժ-ից մինչև 1000 և ավելի ժ է, իսկ լուսատացքը, որ կախված է կառուցվածքից, լարումից, [[հզորություն]]ից և աշխատանքի տևողությունից, կազմում է 10—35 լմ/վտ։ Ըստ լուսատացքի շիկացման լամպերը զիջում են լույսի գազապարպման աղբյուրներին, սակայն ավելի հարմար են շահագործման տեսակետից և գործնականում չունեն լարման և հզորության սահմանափակում։
{{ՀՍՀ}}
15 530

edits