«Ալ-Աֆդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
== Ներածություն ==
[[Պատկեր:ImamHusaynMosqueKarbalaIraqPre2006.JPG|մինի|ձախից|[[Իմամ Հուսեյնի մզկիթ (Քարբալա)|Իմամ Հուսեյնի մզկիթը Քարբալա]]յում, Իրաք]]
[[Իսլամ]]ը , բացի [[սուննի]]-[[շիա]] բաժանումից , որը հիմնականն էր և շարունակում է մնալ այդպիսին մեր օրերում , ժամանակի ընթացքում ունեցավ նաև աղանդավորական բնույթի այլ բաժանումներ: ալ-վածըԴա հատկապես վերաբերում է [[շիիզմ]]ին:Շիիզմի ներսում նոր ուղղությունների ձևավորումը տեղի ունեցավ [[7-րդ դար]]ի կեսերին , երբ ալ-պարեզասպարեզ իջավ [[իսմայիլականություն]]ը, ,որը , դուրս գալով աղանդավորական-դավանաբանական շրջանակներից ձեռք բերեց քաղաքական բովանդակություն , ցնցելով ամբողջ իսլամական [[աշխարհ]]ը: Սակայն նրա ՝ որպես առանձին կրոնագաղափարախոսություն , վերջնական ձևավորումը տեղի է ունեցել [[9-րդ դար]]ի վերջերին: Շիիզմը խարսխված է [[իմամ]]ի և իմամության սկզբունքի վրա , որը համարվում է հիմնական տարաձայնություններից մեկը ուղղափառ [[սուննիզմ]]ի հետ: Բայց շիաների մոտ ևս չկա միալ-նականմիասնական կարծիք այդ հարցի վերաբերյալ, որի ցայտուն օրինակն է իսմայիլականությունը: Իսմաիլականությունը ծագել է շիական վեցերորդ իմամ [[Ջաֆար ալ-Սադիկ]]ի մի վիճահարույց քայլի հետևանքով: Իմամ Ջաֆար ալ-Սադիկը ինքը իմամական շիականության ամենահետևողական կողմնակիցն էր և ճանաչում էր այդ ուղղության գլխավոր [[դոգմա]]ն ՝ իմամների հետևողական հաջորդայնությունը: Այդ հերթականությունը կամ իմամների մեկը մյուսին հաջորդելու կարգի խախտումը համարվում է մեծագույն նահանջ շիականության հիմնադրույթներից: Այն դառնում է պառակտման աղբյուր:
[[Պատկեր:Imamalsadiq.png|220px|right|[[Ջաֆար ալ-Սադիկ]]]]
Վեցերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկը դեռևս իր կենդանության օրոք յոթերորդ իմամ նշանակեց իր կրտսեր որդուն՝ [[Մուսա ալ Կազիմ]]ին, իմամությունից զրկելով մինչ այդ իմամ նշանակված իր ավագ որդուն՝ [[Իսմայիլ իբն Ջաֆար|Իսմայիլ]]ին: Իմամ Ջաֆարի կողմնակիցները և հետևորդները նրա այդ որոշումը համարեցին օրինական և որպես իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրա հետևորդներին ՝ մինչև տասներկուերորդ [[իմամ Մուհամմադ]]ը: Սակայն շիաների մի մալ-ըմասը հրաժարվեց ճանաչել Ջաֆարի այս որոշումը գտնելով, որ նա իրավունք չուներ Իսմայիլին զրկել իմամությունից , քանի որ յուրաքանչյուր հաջորդ իմամի նշանակումը չի կարող տեղի ունենալ նախորդի ցանկությամբ , քանի որ իմամ նշանակվելը ալ-տվածայինաստվածային բարեհաճություն է : Ահա այս հողի վրա տեղի ունեցավ շիաների պառակտումը իմամականների և իսմայիլականների: Այն շիաները,ովքեր կողմնակից էին իմամների դիմալ-տիականդիմաստիական սկզբունքի և , ելնելով դրանից օրինական իմամ ճանաչեցին Իսմայիլին, իսկ վերջին իմամ ՝ Իսմայիլի որդուն ՝ Մուհամմադին, կոչվեցին իսմաիլականներ: Իսկ նրանք , ովքեր օրինական համարեցին Ջաֆարի որոշումը և իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրան հաջոդած ևս հինգ իմամներին , որոնց ընդհանուր թիվը կազմում է 12, կոչվեցին շիա իմամականներ կամ [[տասներկուական]]ներ: Սակայն իսմաիլականների մեջ ևս պառակտում տեղի ունեցավ. ովքեր վերջին ՝ յոթերորդ իմամ էին ընդունում Մուհամմադ իբն Իսմաիլին և սպալ-ումսպասում էին նրա վերադարձին թաքստոցից, կոչվեցին յոթականներ:
 
Իսմաիլականների մի խումբ ընդունում էին Մուհամմադ իբն Իսմաիլի տղաներից մեկի և նրա հաջորդների իմամությունը, նրանց համարելով ծպտյալ իմամներ: Դրա հետ մեկտեղ նրանք գտնում էին , որ իրենց կոմնակիցների մեջ կա ընտրյալների մի խումբ, որին հայտնի է ծպտյալ իմամների անունները և նրանց գտնվելու վայրը: Հետագայում, [[10-րդ դար]]ի սկզբներից , իսմաիլականների այս թևի հետևորդները կոչվեցին Ֆաթիմյան իսմայիլականներ ՝ [[Մուհամմադ մարգարե]]ի աղջկա և [[Ալի]]ի կնոջ ՝ [[Ֆաթիմա]]յի անունով: Դրանով նրանք ընդգծում էին իրենց անմիջական կապը [[մարգարե]]ի [[տոհմ]]ի և Ալիի հետ : Այս գաղափարախոսության կրողները [[909]] թվականին [[Հյուսիսային Աֆրիկա]]յում հիմնեցին [[Ֆաթիմյան խալիֆայություն]]ը , որն իր մեջ ներառեց գրեթե ողջ Հյուսիսային Աֆրիկան և [[Եգիպտոս]]ը: Ֆաթիմյանները իշխեցին [[909]]-[[1171]] թվականներին: Սակայն արդեն [[11-րդ դար]]ի սկիզբներից սկսվեց Ֆաթիմյանների աստիճանական անկումը և հայազգի վեզիրների կառավարման շրջանը ՝ սկսած [[Բադր ալ-Ջամալի]]ից: Հայազգի վեզիրները շուրջ հարյուր տարով հետաձգեցին Ֆաթիմյանների անկումը:
 
== Ալ Աֆդալի գործունեությունը ==
 
[[Պատկեր:FatimidCaliphate969.png|մինի|ձախից|[[Ֆաթիմյան խալիֆայություն]]]]
Դեռևս [[Մուստանսիր]] [[խալիֆ]]ի կենդանության օրոք ալ-Աֆդալը արդեն բացարձակ ինքնուրույն էր Եգիպտոսում,իսկ [[ալ-Մուստանսիր (Ֆաթիմյան խալիֆ)|ալ-Մուստանսիր]]ի մահից հետո՝ [[1095]] թվականին, նա խախտեց գահաժառանգության կարգը՝ գահ բարձրացնելով խալիֆի կրտսեր որդուն: Այդ պատճառով իրական գահաժառանգը ՝ [[Նիզար (Ֆաթիմյան խալիֆ)|Նիզար]]ը, ապստամբություն բարձրացրեց [[Ալեքսանդրիա]]յում: Նրա կողմն անցավ նաև Ալեքսանդրիայի հայազգի կառավարիչ Էֆթիքին, որն այդ պաշտոնն ստացել էր [[Բադր ալ-Ջամալի]]ի շնորհիվ:Կողմերի միջև տեղի ունեցան ճակատամարտեր . Աֆդալը պարտվեց և փախավ [[Կահիրե]]: Այդ ժամանակ Նիզարի հեղինակությունը բարձրացավ և նա գրավեց [[Ստորին Եգիպտոս]]ի քաղաքները: Շուտով Աֆդալը սկսեց պատրաստվել Նիզարի դեմ երկրորդ անգամ պատերազմելու , լրտեսներ ուղարկեց Նիզարի և Էֆթիքինի բանակ՝ Ալեքսանդրիա: Այնուհետև ինքն անձամբ ժամանեց Ալեքսանդրիա և պաշարեց քաղաքը: Պաշարումը սաստկացավ, երբ իբն Մասուլը ճեղքեց պաշարումը և ծովով դուրս եկավ Ալեքսանդրիայից: Արդեն Նիզարի պարտությունը ավելի ակնհայտ դարձավ և նա պատգամավորներ ուղարկեց Աֆդալի մոտ և նրանից անվտանգության երաշխիք խնդրեց: Աֆդալը նրան երաշխավորեց , այնուհետև մտավ Ալեքսանդրիա և Նիզարին ու Էֆթիքին ուղարկեց Կահիրե: Այնուհետև երկուսն էլ սպանվեցին:
 
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|[[ալ-Ազհար մզկիթ (Կահիրե)|ալ-Ազհար մզկիթը]] Կահիրեում]]
Տող 53.
== Աֆդալի հարստությունը ==
[[Պատկեր:Minaret of the Mosque of Sayeda Zeinab, Cairo.JPG|ձախից|մինի|ալ-Սաիդա Զեյնաբ մզկիթ, Կահիրե]]
Աֆդալի հարստության չափը անհավատալի չափերի էր հասնում , որը իր մահվանից հետո բռնագրավվում է [[Հաֆըզ (Ֆաթիմյան խալիֆ)|Հաֆըզ]] խալիֆայի կոմից: Նրա հարստության մասին տեղեկություններ է հաղորդում իբն Խալիքանը , սակայն առավել հետաքրքական և լիակատար է [[Հասան Իբրահիմ Հասան]]ի հաղորդած տեղեկությունները: Նա գրում է , որ Աֆդալին պատկանող գանձերի թիվը հասնում էր 6 միլիոն [[դինար]]: Նա իր մասնավոր գանձարանում ուներ մոտավորապես 3 միլիոն դինար: Նրա [[պալատ]]ում օգտագործվում էին ոսկյա և արծաթյա պնակներ, դույլեր, սկավառակներ, բաժակներ: Բացի այս ամենից կային նաև մեծ քանակությամբ ճենապակյա խոշոր անոթներ, որոնք լի էին գոհարներով:Նա ուներ հագուստներով լեցուն 3 խոշոր մթերանոց, խնկեղենի հատուկ մթերանոց և այլ համեմունքների զամբյուղներով լի մթերանոց և յուրաքանչյուր այդ զամբյուղի վրա գրված էր նրա կշիռը, տեսակը և ինչ նպատակով է այն օգտագործվում: Աֆդալի հարստությունը պարունակում էր նաև կտավներով, վարագույրներով, անկողիններով, բարձերով, մետաքսե թիկնաբարձերով լեցուն 4 խուցերով: Նրա տանն աշխատում էր 800 աղախին, 50 հարճ ,որոնցից յուրաքանչյուրը իր սեփական սենյակն ուներ: Նրա տունը հայտնի էր իր գինեսրահով և այգեստաններով:
 
Աֆդալի հովանավորության ու պաշտպանության շնորհիվ շատերն են հասել պետական բարձր պաշտոնների, սակայն այս երախտիքը շատ հաճախ ապերախտությամբ էր պատասխանվում:Իր հովանավորյալներից մեկն էր հայազգի Էֆթիքին ՝ Բադր ալ-Ջամալիի ճորտը, որը աստիճանաբար պաշտոնից պաշտոն բարձրանալով դարձավ Ալեքսանդրիայի կառավարիչը: Սակայն , ինչպես վերևում նշվեց, երբ հարմար առիթ ստեղծվեց , նա դավեց իր հովանավորին և անցավ Աֆդալի թշնամիների կողմը: Աֆդալի հովանավորներից էր Մամուն ալ-Բատայան , որը մասնակցեց Աֆդալի սպանությանը և այդ ծառայության դիմաց ստացավ վեզիրի պաշտոնը:
 
== Աֆդալի մահը ==
Պատմիչ [[Թաղրիզիր]]ը գրում է , որ [[1121]] թվականին սպանվեց Աֆդալը: Նա խալիֆա [[Ամին (Ֆաթիմյան խալիֆ)|Ամին]]ի նկատմամբ ուժեղ ճնշումների էր գնում և որոշել էր նույնիսկ թունավորել: Սակայն Ամինն ավելի արագ գործեց. մի օր , երբ Աֆդալը ձիով առանց շքախմբի անցնում էր , նրա վրա հարձակվեցին և սպանեցին նրան:
 
Իբն ալ-Էթհիրը նրա մասին գրում է, նրա իշխանությունը տևեց 28 տարի և նա բարի վարքով ու արդար մարդ էր:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալ-Աֆդալ» էջից