«Քիմիական հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Քիմիական հավասարակշռություն''', փոխազդող համակարգի վիճակ, երբ դարձելի ընթանում են քիմիական մեկ կամ մի քանի ռեակցիաներ։ [[Համակարգ]]ի բաղադրությունը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնում շնորհիվ նրա, որ ուղիղ և հակադարձ [[ռեակցիա]]ներն ընթանում են հավասար արագություններով։ Պարզագույն դեպքում, երբ համակարգը միասեռ է և նրանում ընթանում է դարձելի ռեակցիա՝ <math>A+B{\rightleftarrows}C+D</math> ուղիղ ռեակցիայի արագությունը <math>(V_1)</math> համեմատական է փոխազդող նյութերի կոնցենտրացիաների արտադրյալին՝ <math>V_1=K_1[A][B]</math>, իսկ հակադարձ ռեակցիայի [[արագություն]]ը <math>(V_2)</math>՝ վերջնանյութերի կոնցենտրացիաների արտադրյալին՝ <math>V_2=K_2[C][D]</math>, որտեղ <math>K_1</math>-ը և <math>K_2</math>-ը տվյալ պայմաններում արագությունների հասաատուններն են։ <math>A</math> ու <math>B</math> [[նյութ]]երի ծախսմամբ <math>V_1</math>-ը փոքրանում է, իսկ <math>S</math>-ի ու <math>D</math>-ի առաջացմամբ <math>V_2</math>-ը՝ մեծանում։ Երբ <math>V_1=V_2</math> ապա հաստատվում է քիմիական հավասարակշռությունը, որից հետևում է, որ [<math>\frac{[C]_h[D]_h}{[A]_h[B]_h}=\frac{K_1}{K_2}=K</math> որտեղ <math>K</math>-ն հավասարակշռության հաստատունն է։ Յուրաքանչյուր դարձելի ռեակցիայի համար <math>K</math>-ն բնորոշ մեծություն է և կախված է արտաքին պայմաններից։ Ստացված հավասարումը [[ներգործող զանգվածների օրենք]]ի [[մաթեմատիկական արտահայտություններ|մաթեմատիկական արտահայտությունն]] է։ [[Հավասարակշռություն|Հավասարակշռության]] մեջ գտնվող [[համակարգ]]ի վիճակն ամենահավանականն է, որին համապատասխանում է էնտրոպիայի առավելագույն կամ ազատ էներգիայի նվազագույն արժեք։ [[Կատալիզատոր]]ը հավասարակշռությունը չի տեղաշարժում, բայց մեծացնում է դրա ստեղծման արագությունը։ Հավասարակշռության կախումն արտաքին պայմաններից որակապես արտահայտվում է Լը-Շատելիեի֊ Բրաունի սկզբունքով, քանակապես՝ [[թերմոդինամիկա]]կան հավասարումներով։ [[Ջերմաստիճան]]ի ազդեցությունը հավասարակշռության հաստատունի վրա արտահայտվում է ռեակցիայի իզոբարի կամ իզոխորի հավասարումով։ Հավասարակշռության ուսումնասիրությունն ունի տեսական և գործնական մեծ նշանակություն, օրինակ՝ դրա շնորհիվ կարելի է ընտրել ամենաբարենպաստ պայմաններ, որպեսզի հետազոտվող նյութի ելքը հասցվի առավելագույնի։
 
Անշուշտ, խոսքը վերաբերում է դարձելի քիմիական ռեակցիաներին, իսկ դրանք քիչ չեն, ավելին, ցանկացած քիմիական ռեակցիա կարելի է դիտել որպես այդպիսին, անգամ լուծույթում ընթացող այն փոխանակման ռեակցիաները, որոնց հետեւանքով գոյանում են նստվածք, գազ կամ թույլ էլեկտրոլիտ: Վերջիններիս մասին,