«Էնն Հեթեուեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
Առաջին ֆիլմը նկարահանվել է [[2001]] թվականին, Ջոն Գրոբերսի սցենարով, իսկ ֆիլմի անունն է «Երկնային մյուս կողմը»: Մինչ այս ֆիլմը, ավելի փոքր հասակում նկարահանվել էր [[«Արքայադստեր օրագիրը»]] ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Միա Դերմոփոլիսի կերպարը (գլխավոր դեր): Ֆիլմը արժեցավ 165 մլն. ամերիկյան [[դոլլար]]: 2003 թվականին նկարահանվեց ֆիլմի «շարունակությունը» արդեն «Թագուհու օրագիրը 2» վերնագրով: Այս անգամ այն արժեցավ 95.1 մլն. ամերիկյան դոլլար:
=== 2005-2010 թվականներ. կարիերայի փոփոխությունները ===
[[Պատկեր:Anne Hathaway 2011.jpg|մինի|ձախից|Էն Հեթուեյը]]
Այս տարիներին նրան մեծ ճանաչում բերեց 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է «Prada» ֆիլմը: Նա մարմնավորել է Էմիլի Բլանտի կերպարը: Ֆիլմը պատմում է նորաձևության և մի աղջկա մասին: Էնը ֆիլմի պրեմիերայից հետո հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է իր արագ նիհարելու մասին. «Ես հիմնականում ուտում էի մրգեր, բանջարեղեններ և ձկներ: Ես խորհուրդ կտայի, որ ես և Էմիլի Բլանտը գրկեինք իրար և լաց լինենիք, որովհետև մենք այնքան սոված էինք»:
[[2008]] թվականին նկարահանված ֆիլմը, որը կոչվում է «Ռեյչելն ամուսնացել է», Էնին բերեց մեծ հաջողություններ:
== Անձնական կյանքը ==
[[Պատկեր:Anne Hathaway (actress).jpg|129px148px|մինի|Էն Հեթուեյը 2008 թվականին]]
=== Հարաբերությունները ===
[[2004]] թվականին ռոմանտիկ սիրավեպ է ունեցել Ռաֆաելլո Ֆոլիերի հետ: Շփման ընթացքում Էնը մասնակցել է Ֆոլիերի բարեգործական ընկերության ակցիաներին, տվել է արյուն, մասնակցել է հիմնադրամի այլ մջոցառումների մինչև [[2007]] թվական: Նրանց հարաբերությունները խզվեցին, որովհետև [[2008]] թվականի [[հունիսի 24]]-ին Ֆոլիերին ձերբակալեցին միլիոնավոր դոլլարներ գողանալու համար: Այդ գումարները նա փոխանցել էր [[Վատիկան|Վատիկանում]] բացված իր գաղտնի հաշվին: Էնը հայտնվեց մամուլի ուշադրության ներքո: Իսկ [[2008]] թվականի [[հոկտեմեբրի 23]]-ի դատավարությունից հետո Ֆոլիերին դատապարտեցին 4 տարի ազատազրկման: