«Գեոդեզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները և երկրի ձևի տեսությունը ցույց են տալիս,որ գևոիդիձևը շատ մոտիկ է պտտման էլիպսոիդին։ Այն էlիպսոիդը, որը իր չափերով և երկրի մարմնի մեջ իր դրությամբ ամենից ավելի ճիշտ է ներկայացնում գեոիդի ձևը, կոչվում է երկրային ընդհանուր [[էլիպսոիդ]]։ Երկրի ձևի ուսումնասիրությունը կատարվում է գեոիդին մոտ երկրի էլիպսոիդի չափերը, երկրի մարմնի մեջ նրա դրությունը, ինչպես նաև այդ էլիպսոիդից գեոիդի շեղումը որոշելու միջոցով։ Եթե այնուհետև որոշվի երկրի մակերևույթի կետերի փոխադարձ դրությունը և նրանց բարձրությունը գեոիդի մակերևույթի նկատմամբ, ապա այսպիսով ուսումնասիրված կլինի երկրի ֆիզիկական մակերևույթի ձևը։
 
[[Պատկեր:Litography archive of the Bayerisches Vermessungsamt.jpg|մինի|գեոդեզիայի արխիվ]]
== Երկրային էլիպսոիդի ձևը ==
Litography archive of the Bayerisches Vermessungsamt.jpg
Երկրային էլիպսոիդի ձևը և մեծությունը որոշվում են աստղաբաշխական դիտողությունների (Երկրի մակերևույթի որոշակի կետերում ուղղահայաց գծերի ուղղության որոշում) և գեոդևզիական չափումների (հիշյալ կետերի գեոդեզիական լայնության և երկայնության որոշում) հիման վրա։ Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների ամբողջությունը, որի նպատակն է որոշել երկրի ձևը և չափերը, կոչում են աստիճանային չափումներ։ Վերջիններս համարվում են այդ պրոբլեմի լուծման երկրաչափական մեթոդներ։ Երկրի ձևի և գրավիտացիոն դաշտի ուսումնասիրությունը ներկայումս կատարվում է նաև ֆիզիկական և դինամիկ մեթոդներով, որոնք հենվում ևն ծաևրության ուժի արագացման չափումների (որի մեթոդները մշակում է գրավիմետրիան) և երկրի արհեստական արբանյակների ու տիեզերական թռչող ապարատների դիտողությունների վրա։ Գեոդևզիական գիտելիքների բնագավառը բաժանվում է բարձրագույն գեոդեզիայի և Գեռիդի։
 
== Գեռիդիի հիմնական խնդիրները ==
Բարձրագույն Գեռիդիի հիմնական խնդիրն է երկրի ձևի, չափերի ու գրավիտացիոն դաշտի որոշումը և երկրի մակերևույթի ուսումնասիրության համար գեոդեզիական հիմքի ստեղծումը, այդ նպատակով ճշգրիտ չափումներ կատարելու մեթոդների մշակումը։ Գեոդեզիական հենման կետերը ստեղծվում են մեծ մասամբ տրիանգուչյացիայի մեթոդով։ Այդ մեթոդի էությունը տևղանքում եռանկյունիների ցաևցի ստեղծման մեջ է, որտեղ մեծ ճշտությամբ չափված ներքին անկյունների և կողմերից մեկի միջոցով, եռանկյունաչափական սկզբունքով որոշում են մնացած եռանկյունիների կողմերի երկարությունները և եռանկյան գագաթների կոորդինատները։ Պլաններ և քարտեզներ կազմելու համար կետերի բարձրությունները որոշում են գլխավորապես երկրաչափական նիվելիրացման միջոցով։ ՍՀՄ-ում կետերի բարձրությունները որոշում են [[Բալթիկ ծով]]ի [[Կրոնշտադ]] կղզու խորաչափի մակարդակից։ Գեոդեզիական հենման կետերը տեղանքում ամրացվում են հատուկ նշաններով։ Պլաններ և քարտեզներ կազմելու նպատակով, Գեռիդի ուսումնասիրում է տեղանքում չափումներ կատարելու մեթոդներն ու տեխնիկան, որոնց ամբողջությունը կոչվում է տեղագրական հանույթ, իսկ Գեռիդի համապատասխան բաժինը՝ տեղագրություն (տոպոգրաֆիա)։ Ներկայումս տևրիտորիայի օգտագործման ևետ կապված ոչ մի ինժեներատեխնիկական միջոցառում չի կարող կատարվել առանց տեղագրական քարտեզի։ Գեոդեզիական չափումները լայնորեն կիրառվում են նաև օգտակար հանածոների հետախուզման, բնակավայրերի պլանավորման, հողաշինարարության և այլ բնագավառներում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեոդեզիա» էջից